Մոսկվայում գնդակոծվել է ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի տունը
INTERNATIONAL NEWSՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանը, որը գտնվում է Մոսկվայի արևմտյան մասում, գնդակոծվել է պնևմատիկ զենքով: Այս մասին Life.ru-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը հետաքննում է Ռուսաստանի ՆԳ նախարարության կենտրոնական ապարատը:
Նախնական տվյալների համաձայն` կրակ են բացել անչափահաս խուլիգանները: Մետաղե գնդիկները վնասել են ոչ միայն Ռոգոզինի, այլ նաև նրա հարևանների բնակարանի պատուհանները:
Նշվում է, որ ներկա պահին ձերբակալվածներ չկան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



