Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում խստացվել է ապօրինի ծառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարը

SOCIETY

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 19-ին օպերատիվ խորհրդակցություն էր անցկացրել ապօրինի ծառահատումների կանխարգելմանը համապատասխան քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությանը, պետությանը հասցված վնասի ամբողջական վերականգմանը, ապօրինի ծառահատումների կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակի  բացահայտմանը պատասխանատվության ենթարկելու խոչընդոտող հանգամանքներին առնչվող հարցերի շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ՀՀ գլխավոր դատախազը տվել է ապօրինի ծառահատումների դեմ պայքարում իրավապահ մարմինների կողմից շոշափելի արդյունքներ ապահովելու խոչընդոտող հանգամանքները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելու կոնկրետ հանձնարարություններ:

ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանն ընդգծում է, որ վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր կոնկրետ գործով ձեռք է առնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր միջոցները, հանցագործությամբ, կոնկրետ` ապօրինի ծառահատմամբ պետությանը պատճառված վնասի ամբողջական հատուցումն  ապահովելու համար: «Բնական է` այստեղ առաջին հերթին խոսքը կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու և դրան հաջորդող դատավարական գործողությունների մասին է: Իսկ եթե ապօրինի ծառահատի կողմից կատարած արարքը չի առաջացնի քրեական պատասխանատվություն, այլ վարչական, միևնույնն է` ապօրինի ծառահատի նյութական պատասխանատվության հարցը ուշադրության կենտրոնից դուրս չի մնալու, և այս անգամ արդեն ձեռք են առնվելու և վարչական և քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները` պատճառված վնասի ամբողջական փոխհատուցումն ապահովելու համար: Յուրաքանչյուր քրեական կամ վարչական գործով անպայման քննարկման առարկա է դառնալու կոնկրետ պաշտոնատար անձի կողմից ծառայողական պարտականությունները պատշաճ կատարած լինելու հանգամանքը»,- հայտնում է նա:

Գլխավոր դատախազը նաև անտառաշերտերի պահպանության և ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում առկա բացերը լրացնելուն ուղղված գրություններ է ուղարկել ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարներին, ՀՀ ոստիկանապետին: Այս նախաձեռնության հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ արդեն քննարկվել է «Պետական անտառների օգտագործման, անտառահատման և անտառային տոմսերի ձևերի և տրամադրման կարգը հաստատելու մասին» գյուղատնտեսության նախարարի հրամանի հավելվածում նաև դատախազության նկատառումների և առաջարկությունների հիման վրա լրացումներ կատարելու հարցը: Բնապահպանության նախարարին և ոստիկանության պետին հասցեագրված գրություններին հետևել է ապօրինի ծառահատումների կանխարգելման և տեղափոխման դեմ բնապահպանության նախարարության և ոստիկանության կողմից իրականացվող համատեղ պլանի մշակումը, որում տեղ են գտել նաև գլխավոր դատախազի շեշտադրած ուղղություններով ձեռնարկվելիք միջոցառումները: Գլխավոր դատախազությունում կատարված վերլուծության արդյունքում քրեական հետապնդման մարմինների կողմից ձևավորվել է միասնական իրավական դիրքորոշում այն մասին, որ ապօրինի ծառահատմամբ որպես շրջակա միջավայրին պատճառված վնաս պետք է գնահատել բուսական աշխարհին պատճառած վնասի սակագների բազմապատիկներով հաշվարկվող հատուցման ենթակա արժեքը: «Այսինքն, եթե նախկինում հանցագործությամբ պատճառված վնասը ներառում էր հատած ծառերի զուտ սակագնային արժեքը, ապա հիմա հանցագործության պատճառված վնասը գնահատվելու է ապօրինի հատված ծառերի սակագնային արժեքի և բնության կոնկրետ հատվածը, որը տուժել է ծառի հատմամբ, նախկին տեսքի բերելու սակագնի հանրագումարի չափով»,- պարզաբանել է Անդրանիկ Մանուկյանը:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից վեր են հանվել անտառների և անտառային հողերի օգտագործման, ապօրինի ծառահատման հետևանքով բնությանը պատճառված վնասի արձանագրման և հաշվարկման վերաբերյալ հարաբերություններ կարգավորող համապատասխանատվություն նախատեսող իրավական ակտերը: Այս միջոցառումների արդյունքում բարելավվել է ծառահատումների և փայտանյութի տեղափոխման վերահսկողության, ապօրինի անտառների կանխարգելման, այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետությունը:

Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը կարևորում է այդ հանգամանքը և նշում, որ խստացվել է ապօրինի ծառահատումների և ապօրինի փայտանյութի տեղափոխման դեմ պայքարը: 

 

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder