Մի թափեք սուրճի մրուրը․ կզարմանաք՝ այս նյութը կարդալով
LIFELife.panorama.am-ը գրում է.
Ամեն օր սուրճ ըմպելուց հետո բաժակի տակ դեռ մնում է սուրճի մրուրը, որը կարելի է օգտագործել և ստանալ բավական անսպասելի դրական արդյունքներ։
Եթե ցանկանում եք կատարել մաշկի պիլինգ, ապա սուրճը խմելուց հետո մնացած մրուրին ավելացրեք մի փոքր մեղր։ Այս խառնուրդը հիասքանչ միջոց է դեմքի և մարմնի մաշկը մաքրելու համար, ինչպես նաև լավ միջոց է ցելյուլիտից ազատվելու համար։
Եթե մազերին անհրաժեշտ է թարմություն հաղորդել, ապա պատրաստեք սուճով դիմակ․ մինչ մազերը շամպունով լվանալը՝ մազերին քսել սուրճի մրուրը և պահել մի քանի րոպե։ Լվանալուց հետո կզարմանաք, թե ինչպես են փայլում մազերը։ Այս դիմակը խորհուրդ չի տրվում շիկահերներին։
Եթե ցանկանում եք ազատվել տհաճ միջատներից, ապա սուրճի հատիկները դրեք այնտեղ, որտեղ նրանք առավել շատ են հավաքվում։ Միջատները չեն դիմանում սուրճի հոտին։
Սուրճի մրուրը կարող եք նաև օգտագործել կաթսաները լվանալու համար։ Ուղղակի այն լցրեց կաթսայի վրա, խոզանակով շփեք և արդյունքն ակնհայտ է։
Մի մոռացեք, որ սուրճի մրուրը կարելի է օգտագործել նաև ծաղիկները ջրելու համար։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



