Հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրայի կյանքն ու ստեղծագործական ուղին. լուսանկարներ
PHOTO
Past.am-ը ներկայացնում է աշխարհահռչակ դերասանուհի, երգչուհի, պարուհի, մի խոսքով տաղանդաշատ Պրիյանկա Չոպրային և նրա կյանքի բացառիկ մանրամասները:
Պրիյանկա Չոպրան ծնվել է 1982 թ-ի հուլիսի 18-ին` Հնդկաստանի Ջամշեդպուր քաղաքում: Ծնողները` Աշոկ և Մադուխ Չոպրաները ռազմական բժիշկներ են, այդ իսկ պարճառով նրանք շատ հաճախ տեղափոխվում էին մեկ երկրից մյուսը:Պրիյանկա Չոպրան ունի եղբայր, ով իրենից 7 տարով փոքր է:
Մանկության տարիներին երազում էր դառնալ ինժիներ կամ հոգեբան: Շատ էր սիրում երգել ու պարել: Նրա մոտ զարգացած էր նաև ստողծագործական ջիղը: Որոշակի ժամանակ նա պատմվածքներ է գրել: Այնուհետև նրա մոտ մեծ ցանկություն է առաջանում դառնալ դերասանուհի: Նրան խորհուրդ են տալիս մասնակցել գեղեցկության մրցույթի: Հենց այս խորհուրդն էլ նրա կյանքում դարձավ ճակատագրական: 2000թ-ին նա Հնդկաստանում մասնակցում է գեղեցկության մրցույթին, և դառնում Վից Միսս Հնդկաստան, այնուհետև հենց նույն թվականին Միսս Աշխարհ:
Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում ու գովազդներում: Բազմակողմանի զարգացած գեղեցկուհին նար նկարահանել է տեսահոլովակներ: Նա 2013 թվականին Pitbull-ի հետ զուգերգով հանդես եկավ:




















































