Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում
SPORTԾանրամարտի Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայի առաջնության թիմային պայքարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող մրցաշարում Հայաստանի Մ23 տարեկանների թիմը նվաճել է 8 ոսկե մեդալ՝ դառնալով թիմային հաշվարկով առաջինը Եվրոպայի առաջնությունում: Երիտասարդ ծանրորդները նվաճել են նաև մեկական արծաթե և բրոնզե մեդալներ:
Հայաստանի կանանց մինչև 20 տարեկանների թիմը ևս առաջինն է թիմային հաշվարկում, որտեղ հայ ծանրորդները նվաճել են 6 ոսկե մեդալ:
Եվրոպայի երիտասարդների այս առաջնությունում չեմպիոններ դարձան Անդրանիկ Կարապետյանը, Գոռ Մինասյանը, Կարուշ Ղուկասյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Սոնա Պողոսյանը, Արփինե Դալալյանը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



