Կատալոնիայի առաջնորդը չի ընդունում Մադրիդի ծրագիրը
INTERNATIONAL NEWSԿատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ տարածաշրջանը չի ընդունում իշխանությունը վերցնելու Մադրիդ ծրագիրը:
Նրա խոսքով, տարածաշրջանի անմիջական ղեկավարումն իրենց ձեռքը վերցնելու Իսպանիայի իշխանությունների ծրագիրը «վատագույն հարձակումն» է Կատալոնիայի ինստիտուտների վրա՝ Ֆրանկոյի բռնակալության ժամանակներից ի վեր:
Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում միջոցներ է ձեռնարկել կատալոնական ճգնաժամը լուծելու համար: Միջոցներից մեկը կլինի ինքնավարության գեներալիտետի ղեկավարների պաշտոնանկությունը և վեց ամսվա ընթացքում տարածաշրջանային խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



