Սաակաշվիլին «70 օրում Ուկրաինայի փրկության» ծրագիր է ներկայացրել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Գերագույն ռադայի շենքի մոտ ներկայացրել է «Ուկրաինայի փրկությունը 70 օրում» իր ծրագիրը:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Կիևի Սահմանադրության հրապարակում Սաակաշվիլին պրոյեկտոր է տեղադրել և Ռադայի շենքի պատերին ծրագրի կետերն է ներկայացրել: Ծրագրում, մասնավորապես, մատնանշվում են օրինագծերը, որոնք, գործչի կարծիքով, անհրաժեշտ է ընդունել: Դրանց թվում են իմպիչմենթի մասին, օլիգարխների մասին և պատգամավորների ընտրությունների մասին օրենքները:
Սաակաշվիլին առաջարկում է նաև մաքսային, հարկային և բժշկական բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիներին «զինված պաշտպանություն» թույլատրել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



