Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Նախ՝ ճշմարտություն, հետո՝ հարվածներ

INTERNATIONAL NEWS

Երեկ ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարեց, թե ԱՄՆ–ն առաջին անգամ հաստատել է Սիրիայի ահաբեկչական խմբավորումների՝ ոչ միայն քիմիական զենք ունենալու, այլև դրա գործածման փաստը: Այս մասին, ըստ ՊՆ ներկայացուցչի, ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի Travel Warning հայտարարություների բաժնում, որի միջոցով Սպիտակ տունն իր քաղաքացիներին մշտապես ուղղորդում է, թե ինչու չպետք է որևէ երկիր այցելել: Բնականաբար, այս անգամ խոսքը Սիրիայի մասին է: Եվ քանի որ խոսքը վերաբերում էր պաշտոնական փաստաթղթին՝ որոշեցինք ինքներս պարզել, թե կոնկրետ ինչ է գրված այնտեղ: Այսպիսով, ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին շարունակում է զգուշացնել Սիրիա կատարելիք այցերի անցանկալիության մասին, իսկ նրանց, որոնք արդեն Սիրիայում են, խորհուրդ է տալիս անհապաղ լքել այդ երկիրը:

Բացատրությունը հետևյալն է. «...Սիրիայի ոչ մի հատված պաշտպանված չէ բռնությունից: Կրակոցներ, ինքնաշեն պայթուցիկներ, ավիահարվածներ, մարդկանց առևանգում, ձերբակալություններ, քիմիական նյութերի գործածում...Սիրիայում գործում են ահաբեկչական և բռնություն գործադրող այլ անջատողական խմբավորումներ, դրանց թվում՝ ԴԱԻՇ–ն ու Հայաթ Թահրիր աշ–Շամը, որում դոմինանտ են միջազգայնորեն ահաբեկչական խմբավորումներ ճանաչված Ալ Քաիդան ու Ջեբհաթ ան–Նուսրան: 2017–ի հուլիսին Հայաթ Թահրիր աշ–Շամն ամբողջությամբ կոնսոլիդացրեց իշխանությունը Իդլիբ նահանգում այն բանից հետո, երբ բախվեց մնացած զինված դեկարատարների հետ...Ավելին՝ Ռուսաստանը/և կամ սիրիական կառավարությունը սեպտեմբերին սկսեցին ավիահարվածներ հասցնել Իդլիբին, ինչը զգալի վնասներ հասցրեց բժշկական հաստատություններին և տասնյակ զոհերի բերեց քաղաքացիական բնակչության շրջանում: ԴԱԻՇ–ի, Հայաթ Թահրիր աշ–Շամի և այլ ահաբեկչական խմբավորումների մարտավարությունը ներառում է...նաև քիմիական զենքի գործածումը: Նրանք թիրախավորում են խոշոր քաղաքային կենտրոնները, սահմանային անցակետերը, անցումները, վարչական շենքերը, առևտրային հարթակները և Դամասկոսի, Հալեպի, Համի, Դարրայի, Հոմսի ու Դեյր էզ–Զորի նահանգների տարածքները... որոշ դեպքերում Սիրիայում ԱՄՆ քաղաքացիներ են անհետացել: Այդ մարդիկ առևանգել ու սպանել են ԱՄՆ քաղաքացիներին...փրկագին պահանջել...Սիրիայի անվտանգության հետ կապված իրավիճակի պատճառով՝ առևանգված/գերեվարված մեր քաղաքացիներին օգնելու՝ կառավարության հնարավորությունները խիստ սահմանափակ են»:

Ի դեպ, հարկ է նշել, որ սա դեռ ամբողջը չէ, և պետդեպարտամենտը, թերևս, այսպիսի երկարաշունչ և քաղաքականությամբ հագեցած նախազգուշացմամբ դեռ երբեք հանդես չէր եկել: Բայց, այս ամբողջի մեջ հատկապես կարևոր է այն, որ ԱՄՆ–ը, փաստորեն, ստել է՝ անցած տարվա ապրիլին սիրիական Իդլիբի Խան Շեյխուն բնակավայրում իրականացված քիմիական հարձակման մեջ Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադին մեղադրելով, ինչպես նաև՝ ահաբեկչական խմբավորումների կողմից քիմիական նյութերի ձեռքբերման հնարավորությունը հերքելով: Այդ երկիրը, Բրիտանիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև՝ ողջ մեդիա–դաշտի հետ միասին, ՄԱԿ–ի ԱԽ–ում նոր պատժամիջոցներ էին պահանջում կիրառել Ասադի և Սիրիայի դեմ, իսկ նախագահ Թրամփը իդլիբցիներին Ասադից փրկելու նպատակով Շաիրաթ ավիաբազայի ուղղությամբ հրթիռներ էր նետում՝ իր խորհրդական դուստր Իվանկայի արցունքներից ազդվելով:

Բնականաբար, կարիք չկա մեջբերել ՌԴ գեներալի հեգնանքը, որնԱՄՆ քաղաքացիների համար Սիրիան բացարձակապես անվտանգ վայր է դիտարկել՝ նկատի ունենալով ահաբեկիչներ–ԱՄՆ փոխադարձ հոգածությունը միմյանց նկատմամբ, որովհետև ռուսներն էլ իրենց հերթին ոտքներն ամպոտ հրեշտակներ չեն: Բայց պարզից էլ պարզ է, որ նաև ա՛յս միջադեպից դասեր քաղելով՝ աշխարհն այսուհետ չպետք է հաշտվի «Նախ՝ հարվածներ, հետո՝ ճշմարտություն» բանաձի հետ:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank