Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Ինձ կարգապահական տույժի ենթարկելու որոշումը Արթուր Սարգսյանի՝ ՄԻԵԴ-ում գտնվող գործով Կառավարությանը ծառայություններ մատուցելն է. Տիգրան Եգորյան

POLITICS

Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի բողոքի համաձայն: 

Փաստաբանների պալատի խորհուրդը մեղավոր է ճանաչել փաստաբան Տիգրան Եգորյանին և նշանակել կարգապահական տույժ՝ 8 ժամ դասընթաց Քրեական դատավարության ոլորտի վերաբերյալ 6 ամսվա ընթացքում: Այս առնչությամբ Tert.am-ը զրուցեց փաստաբան Տիգրան Եգորյանի հետ:

-Պարոն Եգորյան, Փաստաբանների պալատի որոշումը՝ Ձեզ ենթարկել կարգապահական տույժի մեկ կազմակերպության անդամների դիմումի հիման վրա, նախադեպ չի՞ դառնա, որ այսուհետ ցանկացած երրորդ անձ կարող է խառնվել պաշտպանի ու պաշտպանյալի հարաբերություններին և հարցականի տակ դնի պաշտպանի կատարած աշխատանքը:

-Հենց այդպիսի հնարավորություն և կառուցակարգ է ստեղծում փաստաբանների պալատն ի դեմս նախագահի և խորհրդի նմանատիպ վարույթներ հարուցելով և փաստաբան-վստահորդ հարաբերություններին նման միջամտող գործելաոճով և որոշումներով: Ավելին, դա ուղիղ հակոտնյա է փաստաբանների պալատի ստանձնած առաքելությանն ու գործառույթներին: Փաստաբան-վստահորդ հարաբերությունները երրորդ անձանց և պետական մարմինների միջամտությունից զերծ պահելու և փատաբաններին պաշտպանություն տրամադրելու փոխարեն փաստաբանների պալատը ստանձնել է «անոնիմկաների» մակարդակի դիմումներով փաստաբաններին ճնշելու գործառույթ: Այս արատավոր գործելաոճը ոչնչացնում է փաստաբան-վստահորդ/պաշտպանյալ հարաբերությունների առանցքային սկզբունքները՝ իր ընտրությամբ իր փաստաբանի/պաշտպանի միջոցով իր պաշտպանությունը կազմակերպելու և սեփական իրավունքներից օգտվելու ազատությունը:

-Այս դեպքում ով կամ ինչն է պաշտպանելու փաստաբանի իրավունքները:

-Նման իրավիճակում փաստաբանը, երբ իր դեմ վարույթ է հարցվում պատահական անցորդի կարգավիճակում գտնվող երրորդ անձի դիմումով, զրկվում է ոչ միայն փաստաբանների պալատի պաշտպանությունից, այլ նաև ինքն իրեն պաշտպանելու հնարավորությունից, քանի որ գործում է փաստաբանական գաղտնիքի պաշտպանության պարտականության շրջանակներում, ինչը տխրահռչակ խորհրդի որոշ անդամներ այդպես էլ չեն հասկանում, դատելով իրենց կողմից տրվող այն պարզաբանումներից, որ քննարկվող կարգապահական գործով փաստաբանական գաղտնիքի բացահայտումը թույլատրելի է: Բանն այն է, որ փաստաբանական գաղտնիքը բացահայտելու՝ խախտելու, երկու ինստիտուտ կա նախատեսված. Մեկը, երբ փաստաբանը պաշտպանվում է իր վստահորդից, երկրորդը՝ երբ դա անհրաժեշտ է վստահորդի/պաշտպանյալի շահերի պաշտպանության համար: Քննարկվող գործով դիմումատուն իմ պաշտպանյալ Արթուր Սարգսյանը չէր, ուստի շարունակում է գործել ինձ համար որպես փաստաբանի փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը, իսկ Արթուր Սարգսյանի շահերի պաշտպանության համար այն, ինչ թույլատրելի էր ըստ վերջինիս պաշտպանների հրապարակվել է և ներկայացվել խորհրդին, սակայն խորհրդի փաստորեն մեծամասնության համար հասկանալի չի եղել, թե ինչպիսի փաստեր են հաստատվում դրանով:

-Ի՞նչ եք պատրաստվում անել, կդիմե՞ք դատարան:

–Դատարան դիմելն այն նվազագույն միջոցն է որին դիմելու ենք: Կա շատ ավելի կարևոր խնդիր՝ փաստաբանության ինստիտուտը իրավափիլիսոփայական ամբողջ խորքային բովանդակությամբ փրկելու խնդիր: ՓՊ նախագահն ու խորհուրդը հրաժարվելով փաստաբանության հիմնարար սկզբունքները և առանձին փաստաբանների պաշտպանության իրենց առաքելությունից, նույնիսկ եթե ենթադրենք առանց դիտավորության (ինչը տվյալ պարագայում կնշանակի առանց հասկանալու), սկսել է փաստաբանության ինստիտուտի համար կործանարար մի գործընթաց, որին մեծ թափ է հաղորդում հենց այսպիսի որոշումներով ձևավորված «անոնիմկաների» կամ պետական մարմինների «պատվերների» խողովակը: Այս գործով կայացված որոշմամբ շոշափվում են փաստաբանի մասնագիտության և դրա երաշխիքների չափազանց հիմնարար խնդիրներ, որոնց կապակցությամբ խորհրդի մեծամասնության արտահայտած դիրքորոշումն ուղղակի աղավաղում են փաստաբանության և փաստաբան-վստահորդ հարաբերությունների հիմքում ընկած հիմնարար սկզբունքների էությունը, ուստի այդ կապակցությամբ չափազանց կարևոր է փաստաբանների կողմից մասնագիտական հնարավոր լայն և որակյալ քննարկում և դիրքորոշումների արտահայտում, քանի որ նման խորքային խնդիրների կապակցությամբ մի քանի հոգանոց խորհրդի այն էլ մակերեսային, ինտուիտիվ և սիրողական դատողությունների պարտադրումը մի ամբողջ համայնքի անթույլատրելի է և չի սպասարկում ոչ մի իրավաչափ նպատակ:

Վերջին շրջանում կոնկրետ փաստաբանների նկատմամբ սկսված այս արատավոր գործընթացն ակնհայտ է դարձնում փաստաբանների պալատի ներկա կառուցվածքային համակարգով անարդյունավետությունն ու անկարողությունը փաստաբանության առջև ծառացած խնդիրների ախտորոշման և դրանց հաղթահարման առումով:

-Այս որոշումն, ի վերջո, ի՞նչ նպատակ էր հետապնդում, և արդյոք նման որոշումները կազդե՞ն փաստաբանի վարկանիշի վրա: Նման որոշումներով պալատն ի՞նչ հարց է լուծում:

-Ինքնին փաստաբանի դեմ հարուցված վարույթը ևս որոշակի ազդեցություն է ունենում փաստաբանի վարկանիշի վրա, ավելին՝ իմ դեմ կայացված որոշումներից մեկով Խորհուրդը գտել է, որ իմ որպես փաստաբանի անձը բնութագրող հանգամանք են իմ դեմ հարուցված, սակայն կաճված  վարույթները:

Արթուր Սարգսյանի գործով այս կարգապահական գործի շինծույությունը կարծում եմ ակնհայտ էր բոլորի համար:

Այս որոշման հիմնական նպատակն, իհարկե, Արթուր Սարգսյանի` Եվրոպական դատարանում գտնվող գործով ՀՀ Կառավարությանը ծառայություններ մատուցելն է՝ գանգատի անընդունելիության համար ապացույցների ստեղծման միջոցով, որոնք հետագայում Կառավարության կողմից կօգտագործվեն: Այսինքն, Պալատը ստանձնել է Ա.Սարգսյանի իրավունքների ապահովման առումով ՀՀ ձախողումը փաստաբանի վրա բարդելու վերաբերյալ ապացույցների ստեղծման գործառույթ:

Հարակից նպատակն իհարկե կոնկրետ փաստաբանների դեմ, այսպես կոչված ոչ հնազանդ կամ «ընդդիմադիր», հակառակ իր իրական առաքելության և գործառույթների Պալատի ռեսուրսն օգտագործելն է, նրանց առնվազն լռեցնելու կամ նրանցից ազատվելու նպատակով:

 

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference