ՌԴ-ում ձերբակալված ԻՊ-ի ղեկավարներից մեկին կալանավորել են
INTERNATIONAL NEWSՌուսաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ցանցի ղեկավարներից մեկը, որը հավանական ահաբեկիչների էր ներգրավում մեսենջերների օգնությամբ, կալանավորվել է Սանկտ Պետերբուրգում:
«Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը որոշում է կայացրել Ֆարհոդ Նազարովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը», -INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ ասվում է դատարանի մամլո հաղորդագրության մեջ:
Կալանքի տակ վերջինս կմնա առնվազն մինչև դեկտեմբերի 12-ը: 1984 թվականին ծնված Տաջիկստանի քաղաքացին կալանավորվել էր Ռուսաստանի Կինգիսեպ քաղաքում: Տղամարդն զբաղվում էր ԻՊ-ի գործունեության քարոզչությամբ և ահաբեկիչների հավաքագրմամբ WhatsApp, Telegram և Zello հավելվածների միջոցով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



