Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


Վայոց ձորի մարզպետը ՀՀ վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

SOCIETY

ՀՀ Վայոց ձորի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքը հոկտեմբերի 20-ին վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզպետը նախ անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող ինտենսիվ այգիների, ոռոգման կաթիլային համակարգերի, հակակարտային ցանցային համակարգերի և այլ ծրագրերի մասին մարզի տնտեսությամբ զբաղվողներին և ֆերմերներին իրազեկելու ուղղությամբ կատարված աշխատանքներին: Հարություն Սարգսյանը նշել է, որ այսօր մարզում 40 հա վրա իրականացվում է կաթիլային ոռոգում: Այս ուղղությամբ ֆերմերային տնտեսությունների հետաքրքրությունը մեծացել է: 2017 թ. սեպտեմբերի դրությամբ ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում Թառաթումբ համայնքի շահառուների կողմից ձեռք է բերվել մեկ միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ կցվող գործիքներով: Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար ներկայացվել է 140 հայտ, որոնք հիմնականում վերաբերում են անասնապահական ճյուղի զարգացմանը, նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ հիմնելուն, հումքի վերամշակմանը:

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ մարզպետի կողմից հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ. այս փուլում արձանագրված արդյունքներով կատարողականը կազմել է 103.2 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է շուրջ 106.9 միլիոն ՀՀ դրամով:

Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ մարզպետը նշել է, որ մարզի համայնքներում առկա 129 աղբավայրերից 112-ը մաքրվել և փակվել է: Նախապատրաստական աշխատանքներ են տարվել հոկտեմբերի 21-ի համապետական շաբաթօրյակը նույնպես կազմակերպված անցկացնելու համար: Վերանայվել են մարզի համայնքներում աղբահանության սակագների հաշվարկման մեխանիզմները, գյուղական համայնքներում սահմանվել է աղբահանության սակագնի մեկ միասնական շեմ: Իրավաբանական և ֆիզիկական անձանց համար աղբահանության ընդհանուր հավաքագրման ծավալները նախորդ տարվա համեմատ ևս դրական աճ են արձանագրել: 2017 թ. 8 ամսվա տվյալներով՝ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարների հավաքագրումը կազմել է 67.4 տոկոս: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:

Առողջապահության մասով 2017 թվականի 8 ամիսների տվյալներով բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմել է 29 միլիոն դրամ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 7 %-ով: Մարզպետին հանձնարարվել է հետևողական աշխատանքներ իրականացնել նշված ցուցանիշը էականորեն ավելացնելու, ինչպես նաև՝ բժշկական հաստատությունների մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ:

Մարզպետը տեղեկատվություն է ներկայացրել նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ. ընդհանուր առմամբ կատարվելու է 6.7 միլիարդ դրամի ներդրում, արդյունքում կստեղծվի 190 աշխատատեղ: Մարզում 2017 թ. ստեղծվել է 1850 աշխատատեղ, իսկ մի շարք ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների ավարտից հետո կստեղծվի 884 մշտական աշխատատեղ: Գյուղատնտեսական արտադրությունը խթանելու նպատակով ներկայացվել է 23 ներդրումային ծրագիր՝ 2 միլիարդ 518 միլիոն դրամ գումարով, որոնցից 8-ը՝ 1 միլիարդ 616 միլիոն դրամ գումարով, հավանության է արժանացել կառավարության կողմից, դրանցից երկուսը՝ չրերի արտադրության և այծի կաթից պանրի արտադրության ծրագրերը, 120 միլիոն դրամով արդեն ֆինանսավորվել են:

Մարզպետը նշել է, որ զբոսաշրջությունը մարզի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից է. 2017 թ. 8 ամիսներին զբոսաշրջիկների թիվը հասել է 28200-ի՝ նախորդ տարվա 24500-ի դիմաց: Զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները, բարձրացվել է մատուցվող ծառայությունների որակը: Նրա խոսքով՝ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի իրականացումը նոր խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Փոքր և միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակներում մարզպետը ներկայացրել է ջրամբարների կառուցման ծրագրերը: Վարչապետը հանձնարարել է դրանք հնարավորինս հիմնավոր և հստակ ձևով լրամշակել և քննարկել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia