Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն
SPORTԾանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարուշ Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի ներկայացուցիչ Կարուշ Ղուկասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 162 կգ, դառնալով փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդ գլխավերևում պահեց 197 կգ և նորից փոքր ոսկե մեդալ նվաճեց: Երկամարտի 359 կգ արդյունքով Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն:
Ավելի վաղ 85 կգ քաշային կարգում չեմպիոն էր դարձել Անդրանիկ Կարապետյանը:
Լուսանկարը՝ Mediamas-Sport
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



