Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Քրդական խնդիրն ու Բարզանիի ողբերգությունը

INTERNATIONAL NEWS

Տարբեր գնահատականներով՝ մոտ 30 մլն քրդերն այնպիսի սփռված և անմիատարր էթնիկական պատկեր են ներկայացնում, որ աշխարհը հաճախ է նրանց մասնատված ժողովուրդ անվանում: Բրիտանացի դիվանագետ լորդ Քերզոնն, օրինակ, որ անհուսորեն էր փորձում ճանաչել քրդական ինքնությունը՝ հուսահատված գրեց, թե «առանց գրականության, միատարր լեզվի, կրոնի և համարյա առանց պատմության բազում ցեղախմբերի անցյալն այնքան մութ է, որ դժվար է որոշարկել՝ արդյո՞ք քուրդ են կոչել կոնկրետ էթնիկ ծագում և նկարագիր ունեցող մեկին, թե այն ինչ–որ ուրիշ բան է նշանակել: Օրինակ՝ անասնապահ»:

Իհարկե, կարելի է սրան հակադարձել՝ նշելով, որ քրդերի բախտն ուղղակի չի բերել ողջ Մերձավոր Արևելքում ցրված լինելու, պետականություն չունենալու և մի ընդհանուր սոցիալ–քաղաքական համակարգում ընդհանուր ինքնագիտակցության չհասնելու համար: Բայց դա միայն ճշմարտության մի կողմը կլինի: Եվ եթե նույնիսկ ապրիորի ընդունենք, որ անցած դարասկզբից այս կողմ քրդերն, այնուամենայնիվ, հասել են պետություն ունենալու ինքնագիտակցության, միևնույն է, խնդիրը շարունակում է անլուծելի թվալ ոչ միայն քրդերի՝ Թուրքիայում, Իրաքում, Իրանում և Սիրիայում ֆիզիկական/քաղաքական տրոհվածության հիմքով, այլև աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունքում: Նախ՝ ոչ ոք քրդերին միանգամից 4 պետություն նվիրելու շռայլության չի կարող գնալ: Իսկ եթե նույնիսկ մի հրաշքով հնարավոր համարենք Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի սանձահարումն ու ընդհանուր կամ ինչպես Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցությունն է սիրում ասել՝ Դաշնային Քուրդիստանի ձևավորումը, ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսին կլինի Եփրատից մինչև Տիգրիս ու մինչև Անատոլիա ստեղծվելիք քրդական պետության էքզիստենցիալ/քաղաքական կողմնորոշումը, որ կարող է տատանվել աշխարհիկությունից մինչև իսլամական արմատականության հիմքի վրա աստվածապետական միապետություն:

Հետևաբար, նույնիսկ հրաշագործ կարողությունների դեպքում, աշխարհի ոչ մի ամենակարող խելագար տարածաշրջանի ու մոլորակի նման ձևափոխման չի գնա, և սա անհերքելի փաստ է:

Գալով իրաքյան քրդերին, որոնց ինքնորոշումը գոնե իրական է թվում Անկախության հանրաքվեից և նույնիսկ Բաղդադի հետ բախումներից ու ռազմավարական կարևոր կենտրոններից նահանջելուց հետո, «Փաստը» մի անգամ չի գրել, որ Էրբիլն արդեն բաց է թողել իր հաջողակ Պահը: Մեր տպավորությամբ (իսկ այն հիմնվում է ոչ թե պարզունակ զգացողությունների, այլ կոնկրետ վերլուծությունների վրա), քրդերն իրենց անկախության մասին պիտի ճիշտ այն պահին հայտարարեին, երբ իրաքյան բանակը, որ ներկայում մեկը մյուսի ետևից է վերահսկողություն սահմանում Քիրքուկից մինչև Սինջար և Նինվե, գլխապատառ փախչում էր ԴԱԻՇ–ից՝ հիշյալ տարածքներն ու բուն Քուրդիստանը թողնելով Փեշմերգայի պաշտպանության հույսին: Մի բան, որ վերջինս կատարելապես գլուխ բերեց: Իհարկե՝ ո՛չ առանց ԱՄՆ–ի, Գերմանիայի և նույնիսկ Ռուսաստանի օգնության: Ավելին՝ քրդերն այս ընթացքում պիտի լուծած լինեին ներքաղաքական գործընթացներին բնորոշ 2 հզոր կլանների սուր հակամարտությունը, և Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության (ՔԺԿ) առաջնորդ, քրդական առաջնորդ Մասուդ Բարզանին ու Քուրդիստանի հայրենասիրական միության ղեկավար (ՔՀՄ) Պավել Թալաբանին պիտի այժմ ոչ թե իրար դավաճանության մեջ մեղադրեին՝ կիսելով Փեշմերգայի իրարամերժ մարտավարությամբ ղեկավարությունն ու շարունակելով վիճել նավթային եկամուտների համար, այլ միավորվեին ընդհանուր շահերի շուրջ: 

Այո, քրդերն այսօր մեղադրում են բոլորին, այդ թվում՝ Բաղդադի, Անկարայի և Թեհրանի առջև իրենց միայնակ թողած ԱՄՆ–ին: Բայց դժվար չէր հասկանալ, որ նախ՝ այդ արձագանքն անխուսափելի էր, բացի այդ՝ ԱՄՆ–ն արդեն իսկ շատ բան էր արել՝ 1998–ին զինադադարի համաձայնագիր հաջողացնելով ՔԺԿ–ի ու ՔՀՄ–ի միջև, զինել ու ֆինանսավորել էր նրանց՝ ամենևին մեղավոր չլինելով երկուսից էլ հոգնած նոր քաղաքական միավորների՝ Գորրանի, Քուրդիստանի իսլամական միության, Քուրդիստանի իսլամական խմբավորման ստեղծման, Փեշմերգայի հրամանատարության ճարպակալման և Էրբիլի առավել տրոհման հարցում: Ի վերջո, ԱՄՆ–ն բաց տեքստով հասկացրեց քրդերին, որ հենց այս խառը պահին անկախություն հռչակելով՝ Էրբիլը նաև իրեն է վատ դրության մեջ դնում: Իսկ եթե Բարզանին հենց դա էր ուզում և սադրեց Վաշինգտոնին՝ մտածելով, որ Բաղդադն ի վիճակի չի լինի առանց Իրանից ֆինանսավորվող Հաշդ Ալ–Շաաբիի ճնշել իրենց, ինչից հետո Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ԱՄՆ–ն ու տեղի սունիներն անպայման կարձագանքեն կատարվողին, դարձյալ սխալվեց: Ակնհայտ է, որ Բաղդադի թուլության պահը կորցնելով՝ քրդերն այժմ կարող են անկախանալ միմիայն Իրաքի առավել լայն մասնատման համատեքստում, ինչն ի սկզբանե էր ներառված ԱՄՆ պլաններում, և որն ինչ–որ X պահի գուցե իսկապես իրականություն դառնա: Պարզից էլ պարզ է, որ Վաշինգթոնյ աժմ ամեն բան կանի, որպեսզի Իրաքյան Քուրդիստանն էլ չվերածվի «Մերձավորարևելյան Կոսովոյի», իսկ Բարզանին՝ անպատասխանատու Օջալանի, որն օրումեջ քաղաքական տեսակետներ ու մարտավարություն էր փոխում՝ ներկայում փտելով թուրքական բանտերում: Կարելի է ենթադրել նաև, որ նույն Թալաբանիի դեպքում, որին այժմ դավաճանություն է վերագրվում, ընտրվել է մասից հրաժարվելով՝ ամբողջը փրկելու մարտավարությունը: Ի վերջո, եթե ճշմարիտ է նրա ու Հաշդ Ալ Շաաբիի միջև առկա պայմանավորվածությունը, ինչը չէր կարող գլուխ գալ առանց Բաղդադի, նշանակում է՝ առայժմ գոնե Քիրքուկից փախած քրդերը կարող են վերադառնալ իրենց տները, որովհետև ՔՀՄ–ին այստեղ առնվազն 15 շրջաններում ինքնավար կառավարում են խոստացել, և դա էլ քիչ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քիրքուկն, օրինակ, երբեք էլ Քուրդիստանի կազմում չի եղել...

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead