Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում բացահայտվել են ֆինանսական չարաշահումներ

SOCIETY

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ֆինանսական խախտումների և չարաշահումների մի շարք դեպքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, պարզվել է, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության տարբեր ստորաբաժանումների չորս հաշվապահներ պատշաճ կարգով չեն կատարել իրենց պարտականությունները, թույլ են տվել ֆինանսական խախտումներ, ինչպես նաև, չարաշահելով պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված խոշոր չափերով գումարներ:

Այսպես, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության ֆինանսական խմբի և նույն վարչության Արարատի բաժնի գլխավոր հաշվապահներ Արուս և Վեհանուշ Ասատրյանները, իրենց գործընկերներին «լավություն» անելու և նրանց օգտակար լինելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, մասամբ էլ սխալ հաշվարկների պատճառով, 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում պետական բյուջեից ավել գումարներ են պահանջել և ոստիկանության Արարատի մարզային վարչության մի շարք աշխատակիցների հաշվին առանց օրինական հիմքերի որպես աշխատավարձ փոխանցել շուրջ 8 մլն ՀՀ դրամի չափով ավել գումարներ: Հետագայում, երբ նշված աշխատակիցները վերադարձրել են ստացած գումարների մի մասը, հաշվապահները դրանք չեն մուտքագրել Արարատի մարզային վարչության դրամարկղային հաշվին և ծախսել են իրենց անձնական կարիքների համար:

Ի դեպ, նույն ժամանակահատվածում կատարված սխալ հաշվարկների հետևանքով ոստիկանության մի շարք աշխատակիցների էլ շուրջ 1,5 մլն դրամի չափով պակաս գումար է վճարվել:

Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ ֆինանսական չարաշահումներ են կատարվել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի և Մասիսի բաժինների հաշվապահներ Լարիսա Մանասյանի ու Նինա Ավանեսովայի կողմից: Վերջիններս նույնպես յուրացնելու եղանակով գումարներ են հափշտակել պետբյուջեից: Մասնավորապես, Լ. Մանասյանն ու Ն. Ավանեսովան շահադիտական նպատակով պետական բյուջեից ավել գումարներ են պահանջել և որպես դրամական օգնություն փոխանցել իրենց հաշվին:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողությունների հետևանքով պետբյուջեին պատճառված շուրջ 8մլն ՀՀ դրամի գույքային վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արուս Ասատրյանին և Վեհանուշ Ասատրյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի և 315-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Լարիսա Մանասյանին ու Նինա Ավանեսովային՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California