Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


ԵՄ և ԵԱՏՄ մեր գործընկերները հասկանում են, որ մեր «և,և»-ն իրենց վնաս չէ, օգուտ է. Սամվել Նիկոյան

POLITICS

Ինչո՞ւ պետք է Ադրբեջանի սրտով լինի և Ադրբեջանը ցանկանա, որ Հայաստանը սերտ հարաբերություններ ունենա նաև եվրոպական ընտանիքի հետ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ հետ, դրան գումարած՝ ԵՄ հետ, ինչն, իհարկե, դուր չի գա Ադրբեջանին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Ըստ նրա՝ աշխարհը հիացած չէ նրանով, որ Հայաստանը փորձում է իր ազգային խնդիրները լուծել:

- Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին համաձայնագրի տեքստը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին, հրապարակվել է: Մինչ այս, շատ էին տեսակետներն այն մասին, որ տեքստը չի հրապարակվում գուցե այն պատճառով, որ փաստաթուղթը չի ստորագրվելու: Հիմա, երբ այն հրապարակված է, կարո՞ղ ենք վստահ լինել, որ համաձայնագիրը կստորագրվի:

- Ձեր խոսքում կար հարցի պատասխանը: Եթե մի համաձայնագիր հրապարակվում է, դա նշանակում է, որ կողմերը շատ լուրջ են տրամադրված և չունեն այդ պահի դրությամբ խնդիրներ, որ համաձայնագիրը կյանքի կոչվի: Ցանկացած փաստաթուղթ հրապարակային են դարձնում այն ժամանակ, երբ այն պատրաստ է, քննարկման փուլում անիմաստ է հրապարակել այն: Այն գործընթացը, որը մենք նախաձեռնել էինք, որը որոշ ժամանակ կիսասառեցված վիճակում էր, նոր որակ ստացավ: Մենք գնում ենք դեպի այդ համաձայնագրի ստորագրումը, որը մեր պետության համար շատ կարևոր է, համապատասխանում է մեր ազգային անվտանգության ռազմավարությանը:

Մենք կունենանք տարբեր որակի տարբեր հարթություններում հարաբերություններ տարբեր կառույցների հետ: Ունենալով սերտ հարաբերություններ Եվրասիական տնտեսական միության հետ, որտեղ ակտիվ աշխատում ենք, որի ստեղծման ակունքներում ենք կանգնած, լինելով ՀԱՊԿ անդամ, մենք միաժամանակ համաձայնագիր ենք ստորագրում Եվրամիության հետ, մասնակցում ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Փառք Աստծո, որ մեր գործընկերները ըմբռնումով են մոտենում սրան, որովհետև համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած մեր պարտավորություններին, այն լրացնում է: Մենք պետք է և՛ ԵԱՏՄ-ում լինենք, և՛ ԵՄ հետ համագործակցենք, և՛ ՀԱՊԿ անդամ լինենք, և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցենք:

Մենք շահեկան դիրքերում ենք հայտնվում ԵԱՏՄ անդամ-պետությունների նկատմամբ, որովհետև նրանցից որևէ մեկը նման համաձայնագիր կնքելու հնարավորություն չունի:

- Պարո՛ն Նիկոյան, ամեն դեպքում շատ են կասկածներն այն մասին, որ գուցե փաստաթուղթը չստորագրվի: Խոսվում է նաև նրա մասին, որ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղափոխվել մինչև տարվա վերջ: Կա՞ն արդյոք խոչընդոտներ այս համաձայնագրի ստորագրման համար:

- Այս պահի դրությամբ նման խոչընդոտներ չեմ տեսնում: Չեմ ասում խոչընդոտներ չկան կամ չեն կարող լինել, բայց այս պահին ես խոչընդոտող հանգամանքներ չեմ տեսնում: Շատերը կցանկանան, որ Հայաստանը չունենա ԵՄ հետ այն հարաբերությունները, որոնք խոստանում է այս փաստաթուղթը: Սա ոչ բարեկամական մոտեցում է: Բայց դա իրենց խնդիրն է, իսկ մեր խնդիրն է գնալ այն ճանապարհով, որը ձեռնտու է մեր պետության, մեր ազգի համար:

- Մամուլը շարունակ գրում է այն մասին, որ ԵՄ անդամ որոշ պետություններ չեն հասցրել թարգմանել համաձայնագրի տեքստը և գուցե հենց այս պատճառով էլ ստորագրումը հետաձգվի: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ըստ էության, հաստատել էր, որ նման երևույթ կա՝ նշելով, որ իր տեղեկություններով քայլեր են ձեռնարկվում այդ հարցը լուծելու համար: Կա՞ն ԵՄ այնպիսի պետություններ, որոնք չեն ուզում, որ Հայաստանը ստորագրի այս համաձայնագիրը:

- Որևէ կարևոր միջազգային համաձայնագիր չի կարող չունենալ կողմ ու դեմ կողմերը: Այնպես չէ, որ ամբողջ աշխարհը հիացած է, որ Հայաստանը լուծում է իր ազգային խնդիրները: Նրանք կարող են ունենալ որևէ երկրում ինչ-որ չափի ազդեցություն և փորձեն խաթարել, խանգարել: Բայց իշխանությունը նրա համար է, որ կարողանա հարուցված խոչընդոտները լուծել: Կարծում եմ, որ մենք մոտ ենք ԵՄ հետ համաձայնագրի ստորագրմանը: Հայաստանը հաստատակամ է իր որոշումների մեջ, իսկ Եվրամիությունը, կարծում եմ, որևէ անակնկալ չի մատուցի Հայաստանի Հանրապետությանը:

- Նկատի ունեք, որ ադրբեջանական լոբբիստական աշխատանքի արդյունքում ԵՄ որոշ պետություններ կարող են դեմ լինե՞լ:

- Պետությունների պայքարը ոչ միայն ռազմական, այլև՝ տնտեսական, արտաքին քաղաքական, ինտեգրման հարցերում է: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանի սրտով լինի և Ադրբեջանը ցանկանա, որ Հայաստանը սերտ հարաբերություններ ունենա նաև եվրոպական ընտանիքի հետ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ հետ, դրան գումարած՝ ԵՄ հետ: Իհարկե, սա դուր չի գա Ադրբեջանին, որովհետև իրենք ո՛չ այնտեղ են, ո՛չ այնտեղ:

- Պարո՛ն Նիկոյան, խոսենք այն հետևանքների մասին, որոնք կունենա Հայաստանը պայմանագիրը չստորագրելու դեպքում:

- Մենք կունենանք այն, ինչ հիմա ունենք: Մենք ԵՄ հետ Ասոցացման չստորագրված համաձայնագիր ունենք: Եթե այս համաձայնագիրը չստորագրի, մենք կունենանք այն, ինչ ունեցել ենք այս տարիների ընթացքում, որևէ բան չի փոխվի: Իսկ եթե ստորագրենք, մեր առաջ կբացվի որակական նոր հարաբերությունների դաշտ, որը բարենպաստ կլինի պետության համար:

- Ձեր ընդդիմախոսները կարծիք են հայտնել, որ եթե համաձայնագիրը ստորագրվի, իշխանությունները կհայտարարեն, որ «և՛, և՛»-ի խոստացված քաղաքականությունը հաջողվել է, որ դա կատարվել է հենց  ձեր իշխանությունների օրոք և այդ հանգամանքը կօգտագործվի Սերժ Սարգսյանի կողմից 2018թ.-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հարցում:

- Չեմ ուզում անդրադառնալ 2018թ.-ին: Կգա այդ օրը, դուք կիմանաք, թե ինչ որոշում է կայացվել: Անդրադառնամ նրան, որ իշխանությունները ուզում են ապացուցել, որ «և՛, և՛»-ի քաղաքականությունը ստացվում է: Մենք աշխատում ենք ԵԱՏՄ հետ, ԵՄ հետ, ՀԱՊԿ-ի հետ, ՆԱՏՕ-ի հետ: Բացի այդ, մենք լավ հարաբերություններ ունենք հարևան Իրանի հետ, միաժամանակ լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ հետ, որոնց համագործակցությունը փայլուն չէ, մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, միաժամանակ՝ Վրաստանի հետ, որոնք պատերազմել են: «Եվ, և»-ի քաղաքականությունը մեզ համար այլընտրանք չունի: Որևէ փոքր երկիր, որն իր արտաքին քաղաքականությունը կառուցել է գերտերությունների հակասությունների վրա, հաջողություն չի ունեցել: Մենք փորձում ենք համադրել նույնիսկ անհամադրելին: Փառք Աստծո, մեզ մոտ դա ստացվում է: Տարիներ առաջ Եվրամիությունը Հայաստանի առաջ դրեց «կամ-կամ»-ի քաղաքականությունը, բայց Հայաստանը չէր կարող նման ընտրություն կատարել: Լավ է, որ հիմա ԵՄ մեր գործընկերները հասկանում են, որ չի կարելի Հայաստանին ընտրության առաջ կանգնեցնել: Մենք չենք կարող գնալ «կամ-կամ»-ի ճանապարհով: Լավ է, որ հիմա մեր գործընկերները ԵՄ-ում, ԵԱՏՄ-ում հասկանում են, որ մեր «և՛, և՛»-ն իրենց վնաս չէ, օգուտ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive