Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում կկայանա հոկտեմբերի 24- 25-ին
SOCIETY2017 թվականի հոկտեմբերի 24-25-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նիստի կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նիստի ծրագրի նախապատրաստումը և դրանով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով տարբեր գերատեսրությունների ղեկավարների տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
5
AraratBank Announces Change in Executive Leadership



