Երևանի քաղաքապետարանը հայտնաբերել է ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաների վաճառքի 21 դեպք
SOCIETYԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված նախորդ շաբաթ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 46 վարչական արձանագրություն: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապեÕ �արանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է նաև, որ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաների վաճառքի 21 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ:
Իրավաբանական վարչության պետն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթ վարչական արձանագրություններ են կազմվել չնախատեսված վայրերում աղբը թափելու 75 դեպքի մասով:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



