Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Գործազուրկների թիվը նվազել է, սակայն աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն կա

POLITICS

 Գործազուրկների թիվը 2017-ին նվազել է 7 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Այնուամենայնիվ, աշխատաշուկայի գերակա խնդիրն է շարունակում մնալ առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը. գործատուները փնտրում են մի քանի հմտություններով օժտված մասնագետների: Գործազրկության, աշխատաշուկայի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի  վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանի հետ:

-Տիկին Թադևոսյան, աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվն այս տարի որքա՞ն է:

- Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 88609 մարդ, որոնցից գործազուրկի կարգավիճակ ունի 73621-ը:  Գործազուրկների թվաքանակում ամենաշատը ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներն են՝ 54.8 տոկոս: Բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների քանակը կազմում է 12.5 տոկոս, միջին մասնագիտական կրթություն ունեցողներինը՝  18.1,  նախնական մասնագիտական կրթություն ունեցողներինը՝ 5.5 տոկոս: Հիմնականում նրանք աշխատանք են փնտրում իրենց մասնագիտությամբ, իսկ չունեցողներին ցանկության դեպքում ընդգրկում ենք մասնագիտական ուսուցման դասընթացներում:

-Իսկ ինչպիսի՞ն է ցուցանիշը նախորդ տարվա համեմատ:

-2016-ին աշխատանք փնտրողների թիվը եղել է 96 106, գործազուրկներինը՝ 79 195: Նախորդ տարվա համեմատ այս տարի ցուցանիշները նվազել են՝ 7.8 տոկոսով աշխատանք փնտրողների թիվը, իսկ մոտ 7 տոկոսով՝ գործազուրկներինը:

-Ո՞ր մարզում է ամենաբարձ և որո՞ւմ ամենացածր գործազրկությունը: Ինչո՞վ է պայմանավորված:

-Ամենաշատ գործազուրկների թիվն այս տարի գրանցվել է Շիրակում: Հոկտեմբերի 1-ի դրությամբ ունենք 16244 աշխատանք փնտրող, որից 13236-ն ունեն գործազուրկի կարգավիճակ: Ամենաքիչ գործազրկությունն ունի Վայոց ձորը: 1810 աշխատանք փնտրող կա գրանցված, որոնցից 1275-ն ունեն գործազուրկի կարգավիճակ: Նման ցուցանիշը, իհարկե, կապված է բնակչության թվաքանակի հետ:

-Գործակալության միջոցով այս տարի որքա՞ն մարդ է տեղավորվել աշխատանքի և ո՞ր ոլորտներում:

- Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 6162 աշխատանք փնտրող: Աշխատատեղերը եղել են ՝ արդյունաբերության , մեծածախ  և մանրածախ  ավտոմեքենաների, մոտոցիկլների նորոգման, սպասարկման  և այլ ոլորտներում: Ի դեպ, նախորդի համեմատ այս տարի ավելի շատ մարդ է տեղավորվել աշխատանքի:

-Ցուցանիշի բարելավումն ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ:

 - Այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր: Ակտիվացրել են ԶՏԿ-ների և գործատուների միջև համագործակցությունը: Սեպտեմբերից սկած իրականացնում ենք նաև տոնավաճառներ, որի արդյունքում հայտնաբերվում են թափուր աշխատատեղեր, ինչպես նաև առաջիկայում կանխատեսվող աշխատատեղեր:  Կառավարությամբ համապատասխան որոշումը ևս նպաստել է ցուցանիշի բարելավմանը:

-Աշխատանքի տեղավորվածներից քանի՞սն են եղել անմրցունակ և նրանցից քանի՞սը հաշմանդամություն ունեցող անձինք: Ի՞նչ ծրագրեր են նպաստել նրանց տեղավորմանը:

-Աշխատանքի տեղավորվածներից անմրցունակ անձանց թիվը 5405 է: Հաշմանդամություն ունեցողներինը՝ 117-ը: Անմրցունակ անձանց աշխատաքի տեղավորմանը նպաստելու համար իրականացրել ենք երկու հիմնական ծրագիր՝ գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում՝ 680 անմրցունակ անձի և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործատուներին աջակցության տրամադրման ծրագրով՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ 240 անձի: Նախորդ տարի նույն ժամանակում աշխատանքի էր տեղավորվել  ավելի շատ անմրցունակ անձ՝ 5900:

-Իսկ ինչո՞վ կպայմանավորեք այս տարի աշխատանքի տեղավորված անմրցունակ անձանց թվաքանակի կրճատումը:

- Նախորդ տարվա ցուցանիշը փոքր-ինչ բարձր էր, քանի գործում էին նաև այլ ծրագրեր: Դրանցից էին այլ վայր գործուղման, ձեռնարկատիրական , սեզոնային աշխատանքներին վերաբերող ծրագրերը: Այս ծրագրերը 2016-ի սեպտեմբերին կառավարության որոշումով  հաստատվել էին: Սակայն 2017-ի մարտին կառավարության արձանագրային որոշմամբ՝ ավելի շատ շեշտադրում արվեց նվազ ծախս պահանջվող ծրագրերին՝  գործատուին միանվագ փոխհատուցման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործատուներին աջակցության տրամադրմանը:

-Որքա՞ն և ո՞ր ոլորտներում են առկա ամենաշատ թափուր աշխատատեղերը:

- Տարեսկզբից հավաքագրվել է շուրջ 6839 թափուր աշխատատեղ: Առյուծի բաժինը թեթև արդյունաբերության,  սպասարկման և առևտրի ոլորտներում է: Այս երեք ոլորտներում պահանջարկն ավելի շատ է, սակայն առկա են թափուր տեղեր նաև կրթության, գյուղատնտեսության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում:  Առողջապահության ոլորտում ունենք 469, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 489  թափուր աշխատատեղ: Մարզերում ամենաշատ թափուր աշխատատեղեր կան բժշկի, դասավանդողների, ճարտարապետների մասնագիտությամբ:  Երևանում և մարզերում միջին մասնագիտական կրթությամբ պահանջված մասնագիտություններն են ֆինանսի, առևտրի բնագավառի  գործակալները, գանձապահները, միջին բժշկական անձնակազմը, արվեստի, մարզական բնագավառների աշխատողները, փականագործները:

-Ո՞րն է աշխատաշուկայի գերակա խնդիրն այսօր:

-Ամենամեծ խնդիրն առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունն է: Բոլոր մասնագիտություններով մենք առաջարկ ունենք, սակայն առկա է որակի խնդիր՝ պահանջում են բարձր որակավորման մասնագետներ: Հաճախ գործատուները փնտրում են մի քանի հմտություններով օժտված մասնագետի՝ օտար լեզուների, համակարգչային գիտելիքների իմացությամբ, ինչը դժվար է գտնվում:  Կան աշխատատեղեր, որոնք երկար ժամանակ թափուր են մնացել, քանի որ գործատուն չի գիտել համապատասխան հմտություններ ունեցող մասնագետի: Սա դեռևս աշխատաշուկայի գերակա խնդիրն է:

Հարցազրույցը` Աննա Գրիգորյանի

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive