Պեկինում բացվել Է Չինաստանի Կոմկուսի 19-րդ համագումարը
INTERNATIONAL NEWSՀոկտեմբերի 18-ին Պեկինում բացվել Է աշխարհի ամենաբազմանդամ քաղաքական կուսակցության՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հերթական 19-րդ համագումարը, որի արդյունքներով ընտրվելու Է երկրի բարձրագույն ղեկավարության նոր կազմը եւ վերանայվելու Է կուսակցության կանոնադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Համագումարին մասնակցելու համար երկրի մայրաքաղաք են ժամանել 2287 պատվիրակներ, որոնք ընտրվել են ՉԿԿ-ի գրեթե 89 մլն անդամներից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՉԺՀ-ի նախագահ, ՉԿԿ-ի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, ելույթ ունենալով համագումարի բացմանը, հայտարարել Է, որ տեղական յուրահատկությամբ սոցիալիզմը Չինաստանում թեւակոխել Է զարգացման նոր դարաշրջան:
«Կուսակցությունը պետք Է միավորի չին ժողովրդի բոլոր ազգերին, նրանց առաջնորդի դեպի միջին բարեկեցության հասարակության կառուցում եւ մեծ հաղթանակ տանի չինական յուրահատկությամբ սոցիալիզմի նոր դարաշրջան թեւակոխելիս»,- նշել Է նա: Համագումարը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 24-ը: Դրա ընթացքում նախատեսվում Է վերլուծել կուսակցության աշխատանքը վերջին հինգ տարվա ընթացքում, քննարկել Չինաստանի եւ այլ երկրների հասարակական–տնտեսական ու քաղաքական իրադրությունը, նախանշել առաջիկա տարիներին հանրապետության զարգացման ռազմավարական ուղեգիծը:



