Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը խոսել է իր 50-ամյակի առթիվ նախագահի նվերի մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ երկրի ղեկավարն իրեն նվեր է արել ծննդյան օրվա կապակցությամբ:
«Նվիրել է», - Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը լրագրողների համապատասխան հարցին՝ չմանրամասնելով սակայն, թե ինչ նվեր է ստացել ՌԴ ղեկավարից:
Պեսկովը ծննդյան 50-ամյա հոբելյանը տոնել է հոկտեմբերի 17-ին: Մեծ փորձ ձեռք բերելով ՌԴ ԱԳՆ-ում աշխատելով՝ 2000 թվականին նա ղեկավարել է նախագահի վարչակազմի մամլո ծառայության վարչությունը: 2008-ին Պուտինի հետ միասին հեռացել է Կրեմլից՝ ստանձնելով վարչապետի մամլո քարտուղարի պաշտոնը, իսկ 4 տարի անց Պուտինի հետ վերադարձել է Կրեմլ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



