Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայերը և նրանց դերը աշխարհում պետությունների կառավարման նոր մոդելի ստեղծման հարցում

SOCIETY

Մեր հյուրն է պատմաբան Գուրգեն Կարապետյանը

– Պարոն Կարապետյան, ձեր տեսանկյունից այսօր ինչպիսի՞ն է մեր երկրի ներքաղաքական իրավիճակը:

– Ե՛վ աշխարհում, և՛ մասնավորապես Հայաստանում ոչ թե ճգնաժամային, այլ արդեն օրհասական վիճակ է:

Բնակչության մի գերակշիռ մասը, հատկապես երիտասարդությունը, իսկ ես շփվում եմ վերջիններիս հետ, գիտեն՝ այնպիսին է իրավիճակը, որ կարող ենք և դադարել գոյություն ունենալ: Բայց միաժամանակ ոչ ոք չգիտի, թե ինչ անի:

Եթե մի երկու տարի առաջ ասում էին՝ երկրից փախչելը կփրկի, ապա հիմա տեսնում են, որ դրսում մեր գլխին կախված է սարսափելի մեծ վտանգ:

Շվեդիայում մի քանի տարի առաջ մի հայ մետրոյում կարդալիս է եղել իմ «Հայոց պատմության ուրվագծերը» գիրքը, որի կազմի վրա է ութաթև աստղը՝ սվաստիկայով: Այս մարդուն դատի են տվել: Մի կերպ հայ փաստաբանն ապացուցել էր, որ սրանք երրորդ հազարամյակի նշաններ են և կապ չունեն ֆաշիզմի հետ: Դատարանն էլ որոշել էր, որ այդ մարդն իրավունք չունի այս գիրքը՝ իր կազմով, հասարակական վայրերում բռնել ձեռքը:
Իսկ այսօր Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» աշխատությունը տպվում է մեծամեծ տիրաժներով: Այսինքն՝ ինչ–որ մարդիկ ցանկանում են ֆաշիզմը տարածել Եվրոպայով մեկ: Մյուս կողմից էլ եվրոպան լցնում են փախստականներով: Ապա, իրական ազգայնականության դեմ պատնեշ ստեղծելու համար ստեղծում են ազգայնամոլական գաղափարախոսությունը: Իսկ այս ամենի վերջն ի՞նչ է լինելու. բնականաբար բախում փախստականների ու գլուխ բարձրացնող ազգայնամոլների միջև: Եվ առաջին հարվածն ո՞ւմ է հասնելու. Հայերի՛ն:

– Այդ ինչո՞ւ:

– Որովհետև ողջ պատմության մեջ այդպես է եղել. ձեռքի հետ մի հատ էլ հայերին են ջարդում:

Երբ մենք սովետական բանակում էինք, ռուսները հայերիս ասում էին «արա»: Որովհետև մեր ամեն խոսքի մեջ երկրորդ բառն արան էր: Իսկ հիմա հայերին ասում են «խաչ»: Այսինքն՝ ազգայնամոլական ռուսներին ինչ–որ մեկն ուղղորդում է հայերի դեմ, որպես իրենց համար ամենավտանգավոր տարրի:

– Խաչի մեջ ի՞նչ վատ բան կա. իրենք էլ են խաչապաշտ:

– Նրանք չգիտեն այդ բառի իմաստը: Պարզապես նրանց համար խաչը հայն է, և հայը վատն է: Այսինքն՝ ուղղորդող այդ ուժերը ստեղծում են նման իմիջ հայի համար:
Նույնն էլ սպասվում է այլ երկրներում: Որովհետև այդ ուժերը ոչինչ պատահական չեն անում:

– Իսկ ի՞նչ է կատարվում այստեղ՝ Հայաստանում:

– Մեր երկրում կազմակերպված ձևով արհեստական խնդիրներ են առաջ նետվում: Տեսեք՝ բերեցին ռուսերեն լեզվի դասավանդման հարցը, հիմա էլ ընտանեկան բռնությունների օրենքն են մեջտեղ բերել: Փաստորեն հասարակության ակտիվ մասին քաշում են իբրև թե պայքարի մեջ: Բայց քանի որ չկա որևէ ուժ, որը գիտական հիմքերի վրա ներկայացնի մեր պրոբլեմները, ապա այս ամենը ունենում է հակառակ էֆեկտ:

Երբ մեր ընդդիմադիրները տասը օրը մեկ նշում են, թե կա գաղտնի համաձայնություն Ղարաբաղի յոթը շրջանները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, արդեն իսկ նրանք ժողովրդին նախապատրաստում են այդ գաղափարին: Գուցե և իրենք էլ չգիտակցելով, բայց այդպես են անում:

Կամ բնակչությանը բաժանել են ռուսամետների, ռուսատյացների, արևմտամետների ու արևմտաատյացների: Չհասկանալով, որ և՛ Ռուսաստանը, և՛ արևմտյան աշխարհը կառավարվում են նույն կենտրոնից:

Արդեն բացահայտ խոսվում է այն մասին, որ Ուկրաինայից յոթը շրջան պետք է հանձնվի հրեաներին` Օդեսայով, մինչև՝ Սոչի: Նաև Ռուսաստանից այդ նպատակով տարածքներ պետք է հատկացվեն: Կամ 40 հազար հրեա է գալու, որպեսզի Ղրիմում բնակություն հաստատեն: Եվ այլն, և այլն: Եվ այս ամենը արվում է միևնույն կենտրոնից:

– Իսկ սրա հետ ի՞նչ կապ ունի Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը:

– Ռուսաստանը, որպես ռուս էթնոսի հայրենիք, արդեն ավելի քան 300 տարի գոյություն չունի: Ռոմանովները Ռեչ Պոսպոլիտայի ժամանակ ընդամենը հրեական տոհմ էր՝ Կապիլա ազգանունով, և որոնց կապեցին Ռուսաստանի վզին: Պատահական չէր, որ Պետրոս Առաջինի հայրը և ինքը՝ Պետրոսը 800 հազարից մինչև 1մլն 200 հազար ռուս են կոտորել: Ոչնչացրեցին ռուսական մշակույթը, ազգային արժեքներ կրող մարդկանց վերացրեցին: Արդյունքում ռուսական վերնախավը, որևէ հոգևոր կապ չունենալով ռուսի հետ, նրան պահել է որպես ստրուկ: Նրանք եղել են տիպիկ արևմտականներ՝ Ռուսաստանը որպես սպիտակ ստրուկների երկրի վերածող ուժ:

– Բայց Պուտինի ղեկավարությամբ՝ ռուսական վերնախավն առճակատվում է արևմուտքի հետ:

– Ի՞նչ հարցում է առճակատվում. արևմուտքից այլասերվածությունն ավելի քի՞չ են բերում իրենց մոտ: Ռոդշիլդի կապիտալը չէ՞, որ իշխում է Ռուսաստանում. արդեն ողջ նավթն ու գազը նրա սեփականությունն են: Կամ չինացիները չե՞ն տեր ու տնօրինություն անում Հեռավոր Արևելքում ու Սիբիրում: Չի՞ թալանվում երկիրը: Խոշոր քաղաքներից մի 20 կիլոմետր հեռանում ես, արդեն երկիր չկա: Միայն վերջին 15 տարիներին Ռուսաստանում ոչնչացվել է 330 հազար բնակավայր:

– Ելքը՞…

– Ես, ևս մի քանի մարդիկ, տասնհինգ տարի շարունակ առանձին–առանձին, սակայն վերջին չորսը տարին՝ միասին, մշակել ենք հասարակական բնույթի տիեզերական համաերկրային օրենքներ: Ցանկացած խնդիր, երբ դնում ես այս օրենքների մեջ, պարզվում է էությունը, նաև որոշակի ձևով երևում է, թե ինչ լուծում կարող է այն ստանալ:

Մենք չենք ասում, որ մեր հայտնագործած օրենքները կատարյալ են: Հայտնագործա՛ծ, հնարած` չէ: Մենք ասում ենք՝ ովքեր լրջորեն մտածելու ունակ են և ովքեր ցավում են այս երկրի համար, թող գան ու միասին դիտարկենք այդ օրենքները: Նրանք կարող են լինել մի քանի տասնյակ մարդիկ ընդամենը: Պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն՝ պետությունների այս մոդելը, որը փաթաթված է ողջ աշխարհի վրա, արդեն սպառել է իրեն:

Իսկ հայոց պատմությունը կառավարման նոր մոդելի ստեղծման հնարավորություն տալիս է: Իհարկե, այն պատմությունը, որն իրականում կա, և ո՛չ այն, ինչը հրամցրել են մեզ:

Քչերը գիտեն, որ Հայաստանի տարածքում գտնվել են 11–5–րդ հազարամյակների բնակավայրեր, որոնց ուսումնասիրողները տեղի կառավարման կարգն անվանել են նախնադարյան կոմունիզմ: Այսինքն՝ գոյություն է ունեցել մի հասարակարգ, որտեղ չի եղել պետականության ներկայի կոշտ մոդելը: Եվ մարդկանց կյանքի միջին տևողությունը եղել է 60–65 տարի: Իսկ նման ցուցանիշի եվրոպան հասել է ընդամենը 19–րդ դարի կեսերին:

Նաև պետք է հասկանանք, որ Սովետական Միությունում սոցիալիզմ չի եղել, այլ եղել է ընդամենը պետական կապիտալիզմ:

Ինչպես եղավ Իսլանդիայում. 2008 թվականի ճգնաժամի ժամանակ այն աշխարհում ամենամեծ պարտքեր ունեցող երկիրն էր: Այստեղ տեղի ունեցավ խաղաղ հեղափոխություն, ձերբակալեցին բանկի աշխատողներին, ովքեր թալանում էին երկիրը: Չնայած Անգլիան ու Հոլանդիան սկսեցին տնտեսական սանկցիաներ կիրառել, բայց Իսլանդիան գնաց իր ճանապարհով: Երկրում այլևս չկան բանկեր՝ այդ պարազիտ համակարգը վերացավ: Եվ այն արդեն տնտեսապես ամենաարագ զարգացող երկիրն է աշխարհում:

– Ասում եք՝ մի քանի մարդիկ եք, որ աշխատում եք այս ուղղությամբ: Միայն հայե՞ր եք: Իսկ այլազգիների մասնակցությունը չկա՞:

– Համաերկրային, համատիեզերական օրենքներից բխեցվում է նաև, թե աշխարհում ինչպիսի՞ ապագա քաղաքական քարտեզ է լինելու: Ուստի մեզ հետ բանակցում ու գործակցում են և՛ ռուսները, և՛ պարսիկները, նորվեգացիներն են ակտիվորեն հետաքրքրվում մեր տեսակետներով:

Եվ ես պնդում եմ՝ եթե մի քանի տասնյակ գիտակից հայերով կարողանանք այդ օրենքները մշակել (չեմ ասում, թե դրանք վերջնական ու կատարյալ են լինելու), ապա մեր ընդհանուր էներգետիկ դաշտը կտարածվի ամբողջ հայության վրա: Իսկ այսօր Հայաստանի ինֆորմացիոն դաշտերը SOS են կանչում ողջ հայության համար: Որովհետև զգում են, որ Հայաստանում այնքան է պակասում բարոյապես մաքուր հայերի քանակը, որ իրենք ևս էներգիա չեն ստանում: Հետևաբար՝ վտանգվում են նաև ողջ աշխարհի հայերը:

«Փաստ» 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League