Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Արցախի միջազգային ճանաչման հարցն ի սկզբանե սխալ հունով է գնացել

POLITICS

Past.am-տեղեկացնում է.Արցախյան կոնֆլիկտի կարգավորման հարցը քննարկելիս, երբ խոսք է գնում տարածքային ամբողջականության մասին, ապա պետք է նաև հիշել, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Անկեղծ ասած, այս դեպքում հասկանալի չէ, թե բանակցային սեղանին դրված փաստաթղթի՝ տարածքային ամբողջականության մասին թեզն ինչի մասին է:

«Եթե Արցախն անկախ Ադրբեջանի կազմում երբեք չի եղել, ապա ինչ տարածքային ամբողջականության մասին կարող է խոսք լինել: Եվ ի վերջո, պետք չէ մոռանալ, որ բոլոր հանրապետությունները մասնակցել են Խորհրդային Միության պահպանման հանրաքվեին, բացի Հայաստանից և Արցախից: Եվ «փոխզիջում» ու նմանատիպ այլ ձևակերպումներ հնչեցնելու ժամանակ քաղաքագետները, կուսակցությունները աղմուկ բարձրացնելուց առաջ պետք է փորձեն նաև հասկանալ Արցախյան խնդրի ողջ լրջությունը, էությունը»,– համոզված է Գ. Իսագուլյանը:

«Մոդուս Վիվենդի» քաղաքական–վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, դիվանագետ Արա Պապյանի կարծիքով` տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցը արտաքին ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին է վերաբերում, ինչն ամրագրված է ՄԱԿ–ի սկզբունքներում: Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը ՄԱԿ–ի նպատակներից է, որն ավելի բարձր կատեգորիա է, բայց ամենևին էլ կապ չունի սահմանների կամ տարածքների հետ, քանի որ դա երկրի ներսում ապրող ժողովրդի պահանջ է: Եվ եթե Արցախը համեմատելու լինենք Կատալոնիայի կամ անկախանալ ցանկացող այլ երկրների հետ, ապա Արցախի դիրքերն իրավական տեսանկյունից շատ ավելի ամուր են, քան ներկայացվում է:

Իրականում Արցախը երբևէ Ադրբեջանի մաս չի եղել, այլ գտնվել է ԽՍՀՄ կազմում՝ Ադրբեջանի ենթակայության տակ: Եվ բնականաբար, Խորհրդային Միության տրոհումից հետո, Ադրբեջանը իրավական տեսանկյունից Արցախի հանդեպ որևէ հավակնություններ չէր կարող ունենալ, քանի որ միջազգային որևէ փաստաթուղթ չկա, որով Արցախը «տրված է եղել» Ադրբեջանին:

Ա. Պապյանը նաև ընդգծում է, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելու որոշումն ընդունվել է ԽՍՀՄ–ի ներսում գործող կուսակցական որոշման մակարդակով, ինչը շատ հեռու է միջազգային փաստաթուղթ համարվելուց: Մյուս կողմից ԽՍՀՄ–ի փլուզվելուց առաջ և երբ Հայաստանն ու Արցախն արդեն հայտարարել էին ԽՍՀՄ կազմից դուրս գալու, ինչպես նաև անկախություն հռչակելու մասին, Ադրբեջանը միջազգայնորեն ճանաչված պետություն չի եղել: Թե ինչու Հայաստանն այս մասին չի բարձրաձայնում միջազգային հարթակներում, և ինչու այս պատմական կարևոր փաստերը չեն օգտագործում բանակցությունների տրամաբանությունն ու բովանդակությունը իրականությանը մոտեցնելու համար, Ա.Պապյանը չգիտի, բայց համաձայն է, որ դա նախկինի սխալներից է, որը պետք է ուղղել:

«Մինչ Խորհրդային Միության ստեղծվելը Ազգերի լիգայի կողմից Արցախը ճանաչվել է Հայաստանի մաս: Եվ ինձ համար հասկանալի չէ, թե ինչու օրինակ՝ 1921 թվականի Կավբյուրոյի որոշմանը հղում է արվում, իսկ դրանից մեկ տարի առաջ ընդունված՝ Ազգերի լիգայի որոշմանը հղում չի արվում: Մեր ամբողջ սխալն այն էր, որ երբ Ադրբեջանն ու Հայաստանն անկախացան, մենք պետք է հայտարարեինք, որ կոնֆլիկտն այլևս փոխել է իր բնույթը և դարձել է միջազգային: Դրանից հետո պետք է հղում կատարեինք միջազգային փաստաթղթերին, որի դեպքում արդեն Արցախի հարցը կլուծվեր Ազգերի լիգայի որոշման հիման վրա, Արցախը կճանաչվեր Հայաստանի մաս ու հարցը այսկերպ կփակվեր»,– ասաց Ա. Պապյանը:

Քաղաքագետի կարծիքով, ի սկզբանե սխալ էր կոնֆլիկտի հիմքում ինքնորոշման հարցը դնելը, քանի որ դա ինչ–որ տեղ նշանակում է, որ «ընդունում ենք», որ Արցախն Ադրբեջանի մաս է եղել: Ա. Պապյանն ընդգծեց նաև, որ այս սխալը սկսվել է 1991 թ.–ի իշխանություններից, երբ նրանք չեն գիտակցել, որ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի անկախությունից հետո կոնֆլիկտն իր բնույթը փոխել և դարձել է միջազգային: Ինչպես հիմա չենք հասկանում, թե ինչ կարող ենք անել մեր «քթի տակ» տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ:

«Մենք պետք է արմատապես փոխենք բանակցությունների հիմքը և խնդրո առարկան, այսինքն՝ ամեն ինչ: Ի դեպ, Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ և դա գրված է իրենց հռչակագրում: Դա նշանակում է, նա պետք է հավակնություններ ունենա այն տարածքում, որն իրենն էր առաջին հանրապետության ժամանակ, իսկ այդ ժամանակ Արցախը չի համարվել Ադրբեջանի մաս: Ստացվում է, որ Ադրբեջանն է Հայաստանի տարածքն օկուպացրել, քանի որ Արցախն ավելի վաղ՝ Ազգերի լիգայի որոշմամբ համարվել է Հայաստանի մաս: Այսինքն, միջազգային հանրությանը պետք է ցույց տալ, որ Ադրբեջանը օկուպանտ երկիր է, քանի որ 70 տարի Հայաստանից բռնազավթել էր Արցախը և պետք է այդ օկուպանտ երկրի հանդեպ պատժամիջոցներ կիրառել, իսկ Հայաստանը դեօկուպացիայի է ենթարկում այն տարածքը, որը միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ դե յուրե պատկանում է Հայաստանին: Այս ձևով հնարավոր կլինի վերականգնել արդարությունը և չեզոքացնել Ադրբեջանի սուտ փաստարկները: Եվ սա մենք պետք է անեինք դեռ 20 տարի առաջ, իսկ հիմա դեռ մի բան էլ ուշացել ենք»,– ասաց Ա. Պապյանը:

 

Արմինե Գրիգորյան

 


From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive