Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Փերինչեքի գործով դատավարությունը պարտություն չէ. Սարգիս Շահինյան

SOCIETY

ՄԻԵԴ-ում ավարտվել է «Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը: Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005թ. Շվեյցարիայում մի շարք գիտաժողովների ժամանակ 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստն անվանել է միջազգային սուտ: 2005թ. հուլիսի 15-ին «Շվեյցարիա-Հայաստան» միությունը քրեական հայց էր ներկայացրել թուրք գործչի դեմ: 2007թ. մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ֆինանսական և քրեական պատասխանատվության: Այս դատավարության արդյունքների ու դրանց հնարավոր հետևանքների մասին է Tert.am-ի զրույցը Հայաստան–Շվեյցարիա խորհրդարանական պատգամավորական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ:

- Պարո՛ն Շահինյան,  Փերինչեքի գործով ի՞նչ զարգացումներ կան, ո՞ր փուլում ենք այսօր:

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2015 թ. հոկտեմբերի 15-ի որոշումից հետո Դողու Փերինչեքը հայց ներկայացրեց Շվեյցարիայի բարձրագույն դատարան, որպեսզի իր դատապարտումը չեղյալ համարվի Շվեյցարիայի օրենսդիր երեք փուլերում՝ Առաջին ատյանի, Կանտոնային և բարձրագույն դաշնային դատարաններում: Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասսայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածով մեղադրանքի հետ կապված՝ հայցը հաջողվեց: Սակայն իր գրեթե բոլոր դրամական պահանջները՝ մոտ 80 000 շվեյցարական ֆրանկի չափով, մերժվեցին, բացի ընթացակարգային ծախսերից: Փերինչեքը նաև բարոյական փոխհատուցման հարցով դիմեց՝ այս դատավարության պատճառով իր անվան՝ վարկաբեկված լինելու համար՝ 30 000 շվեյցարական ֆրանկի չափով պահանջելով նաև, որ մեղադրանքի չեղյալ համարելը նաև հրապարակվեր, ինչը նույն կերպ մերժվեց: Շվեյցարիայի ֆրանսախոս թուրքական միությունների դաշնության փաստաբանը, սակայն, որ միաժամանակ Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր է՝ պարոն Իվ Նիդեգգերը, դիմում ներկայացրեց (Initiative parlementaire 16.421, https://www.parlament.ch/de/ratsbetrieb/amtliches-bulletin/amtliches-bulletin-die-verhandlungen?SubjectId=36105), որպեսզի Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետը կամ ջնջվի, կամ մեղմանա՝ թույլ տալով Ցեղասպանության ժխտումը քրեական ձևով պատժել միայն եթե այդ ցեղասպանությունը միջազգային դատարանի կողմից ընդունված լինի:

Այս պահին այդ դիմումը խորհրդարանի երկու սենյակների իրավական հանձնաժողովները քննարկում են: ԱԺ հանձնաժողովը երկու ձայնի տարբերությամբ մայիսին ընդունեց Նիդեգգերի դիմումը, իսկ Սենատի հանձնաժողովը սեպտեմբերի սկզբին միաձայն մերժեց դա: Այս դիմումը հենց հիմնված է Փերինչեքի գործունեության վրա:

- Այս արդյունքն ի վնաս մե՞զ է:

- Այս դատավարության արդյունքը ժխտական է, սակայն ոչ բոլոր առումներով: Մեծ սենյակի որոշմամբ՝ Փերինչեքին իրավունք տրվեց այն առումով, որ Շվեյցարիան, իրեն դատապարտելով, մտքի ազատությունից այս հատուկ դեպքում զրկեց: Սակայն այս որոշումը կասկածի մեջ չի դնում Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի կիրառումը, նույնիսկ Հայոց ցեղասպանության դեպքում, ինչը Փերինչեքի և իր պատվիրատուների գլխավոր նպատակն էր: Պարզապես որոշման մեջ ասվում է, որ Փերինչեքի արտահայտությունները հայկական դատապաշտպանության հանդեպ չեն կարող համարվել ռասիստական խտրականություն:

- Մեզ համար այս դատավարության արդյունքներն ինչո՞վ են վտանգավոր: ՄԻԵԴ-ում կարո՞ղ են այսուհետ մերժվել նման հիմքով գործերը:

- Այո՛, կարող են: ՄԻԵԴ-ում այսուհետ հնարավոր է լինելու հետապնդել հակահայկական՝ ցեղասպանության ժխտողականության արտահայտությունները միայն այն դեպքում, երբ դրանց ռասիստական խտրական բնույթը խիստ բացահայտ լինի: Մյուս կողմից՝ Մեծ սենյակի որոշմամբ չի ասվում, որ իրավական առումով հայկական ցեղասպանությունը չի կարելի ցեղասպանություն չհամարել, ինչպես ասում էր Փոքր սենյակի 2013 թ. դեկտեմբերի 17-ի որոշումը: Միաժամանակ՝ Մեծ սենյակի որոշումը ընդգծում է, որ հայերն իրավունք ունեն իրենց պատիվը և իրենց հիշողությունները պաշտպանել՝ ՄԻԵԴ-ի պայմանագրի 8-րդ հոդվածի հիման վրա:

Սակայն մեզ համար վատ է այն, որ հրեաների դեմ գործած ցեղասպանության ժխտումը կարելի է ՄԻԵԴ-ի օրենսդրության հիման վրա դատապարտել նույնիսկ միայն եթե այն իրողությունը կասկածի մեջ դրվի: Իսկ մեր պարագայում դա պետք է հիմնավորվի բացահայտ ատելության հրահրման անվիճելի փաստերով:

- Պարո՛ն Շահինյան, կարո՞ղ ենք ամփոփել, այս հարցով մենք պարտություն գրանցեցինք: Ի՞նչ գործոններ նպաստեցին դրան՝ մենք սխա՞լ աշխատեցինք, պետությո՞ւնը բավարար չափով ուշադրություն չհատկացրեց, գուցե ՄԻԵԴ-ում ինչ-որ չափով քաղաքական շահեր հաշվի առան:

- Այստեղ անպայման պետք չէ մեղավոր փնտրել կազմակերպություններում կամ պետության մեջ: Փաստը, սակայն, մնում է փաստ, որ Հայաստանի Հանրապետությունն այս գործում ներգրավվեց, երբ արդեն առաջին որոշումը ՄԻԵԴ-ում կայացավ, իսկ Թուրքիան հենց հեղինակն էր այս գործընթացի: Փերինչեքը միայն մի տիկնիկ է թուրքական կառավարության ձեռքում: Եթե ի սկզբանե Երևանը հասկանար, որ այստեղ խաղի մեջ է դրվում ոչ միայն Շվեյցարիայի հայերի արժանապատվությունը, այլև ամբողջ հայության, գուցե ավելի շատ ժամանակ կունենայինք՝ պետք եղած ձևով շարժվելու: Մյուս կողմից՝ ասեմ, որ եթե խնդիրը մնար միայն Փոքր սենյակի որոշման մակարդակով, այսինքն՝ եթե Շվեյցարիան չբողոքարկեր Փոքր սենյակի որոշումը, արդյունքը պիտի լիներ շատ ծանր, կարող եմ նույնիսկ ասել, որ Թուրքիայի շահը այս դատավարությունում շատ նվազ է: Այսօր ամբողջ աշխարհում Փերինչեքը և Թուրքիան ճանաչվեցին իբրև ժխտող պետություն: Դա քիչ բան չէ:

Դասը, որ պետք է քաղել այս ամենից, հետևյալն է: Որպեսզի ցեղասպանությունը դառնա աշխարհի պատմության իսկական մի գործոն, խելացի և հետևողական բացատրական, մանկավարժական աշխատանք է հարկավոր, այն, ինչ մինչ օրս հրեաները կարողացան անել, իսկ մենք չկարողացանք կամ արեցինք անբավարար չափով: Սկսած ֆիլմերից՝ վերջացրած յուրաքանչյուր պետությունում բացատրական գործունեությամբ, ինչը, սակայն, հարկավոր է անել խելացի, նաև զգացմունքային, բայց ոչ՝ հնացած հռետորաբանությամբ: Սա պետք է սովորել, յուրացնել, դասավանդել և կիրառել: Մարդ ստանում է այն, ինչ սերմանում է: Այս դատավարությունը չնշանակեց պարտություն, այլ հայկական կողմին հնարավորություն տվեց Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասսայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածը մինչև անգամ Շվեյցարական խորհրդարանում էական ձևով պաշտպանել:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League