Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Իրաքի կողմից Քիրքուքի գրավումը հնարավորություն է ստեղծում նաև ազդելու Մերձավոր Արևելքի գործընթացների վրա․ Կարեն Վերանյան

POLITICS

Իրաքի և Իրաքյան Քրդստանի տարածքում վերջինիս անկախացումից հետո տեղային բախումներն ակնկալելի էին. դրանք լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերածվելու հնարավորություն չունեն: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը։

«Ինչո՞ւ. մենք տեսնում ենք, թե Սիրիական ճգնաժամն ինչ ընթացքի մեջ է եղել և հիմա ինչ էտապ է ապրում: Տեսնում ենք, որ ռազմական գործողությունները սիստեմատիկ բնույթ են ստացել, քաոսային վիճակ է ընդհանուր տիրում, սակայն լայնամասշտաբ պատերազմի չի վերածվի, որում ներգրավված կլինեն նաև տարածաշրջանային երկրները»,- Tert.am-ի հետ զրույցում նկատեց նա:

Անդրադառնալով Իրաքյան Քրդստանի տարածքում հայտնված Քիրքուքի՝ Իրաքյան ուժերի կողմից գրավմանը՝ Կարեն Վերանյանը նշեց, որ սպասելի էր այդ գործողությունը: Նա նկատեց, որ այս գործընթացներում ներգրավված են նաև տարածաշրջանային երկրները․ «Թուրքիան իր խնդիրներն ունի քրդերի հետ երկրի ներսում։ Նույն Իրանը լուրջ մարտահրավեր է համարում Իրաքյան Քրդստանի ստեղծումը, քանի որ կասկած ունի, որ գործընթացը դոմինոյի էֆեկտով կտարածվի նաև Իրանի քրդերի վրա։ Եվ կա, իհարկե, Իսրայելի շահը, որը ձգտում է Իրաքյան Քրդստանի անկախացումն ու ամբողջ գործընթացն իր շահերն առաջ տանելու համար օգտագործել»:

Քրդերը` և ոչ միայն Իրաքի, այլ նաև Թուրքիայի և Իրանի, ըստ փորձագետի, մշտապես եղել են գործոն տարբեր երկրների և կենտրոնների կողմից՝ իրենց շահերը ներկայացնելու և ազդեցությունը մեծացնելու համար:

Խոսելով եղած գործընթացներում շահողներից և կորուստ ունեցողներից՝ Կարեն Վերանյանը նշեց․ «Ինքնին Իրաքյան Քրդստանի անկախացումը ցույց է տալիս, որ զգալի աշխատանք է տարվել, և իրաքյան քրդերը շահեկան դիրքերում են։  Անկախացման գործընթացի առաջ տանելն արդեն դրական բան կարելի է համարել»,- ասաց նա:

Սակայն, մյուս կողմից, ըստ նրա, պետք է նկատել, որ Քիրքուքի գրավումը Իրաքի կողմից և այնտեղ եղած բավականին մեծ նավթային պաշարներին տիրապետելը կարող է նաև  քաղաքական և տնտեսական մեծ լծակներ տալ և հնարավորություն ստեղծել՝ ազդելու Մերձավոր Արևելքում եղած գործընթացների վրա։ «Դրա համար դա մի կետ է, որն ունենալ մշտապես ձգտել են ինչպես տարբեր տարածաշրջանային երկրները, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող գերտերությունները, ինչպիսին Մեծ Բրիտանիան է և այլն»,- ասաց նա:

Քիրքուքի գրավումից հետո գուցե, ըստ Կարեն Վերանյանի, կսկսվեն այլ նման նավթային պաշարներ ունեցող «հանգույցների» ձեռքբերման, իրենց տիրապետության տակ անցկացման գործընթացներ՝ իհարկե, ըստ նրա, հնարավորինս քիչ մարդկային կորուստների գնով:

Դիտարկմանը, թե Քրդական հիմնախնդիրը մշտապես միջազգային լրատվամիջոցներում ամենաքննարկվող թեմաներից է, իսկ ԼՂ հիմնախնդիրը, որը ևս ժողովրդի ինքնորոշման և երկրի անկախության հարցերի հետ առնչություն ունի, ավելի քիչ է քննարկման թեմա դառնում միջազգային հանրության կողմից, Կարեն Վերանյանը պատասխանեց, որ նման խնդիրների վերաբերյալ միջազգային հանրությունը միանշանակ դիրքորոշում, կոնսենսուս չունի։ Նա նկատեց՝ Կոսովոյի անկախացումն ընդունվեց միջազգային հանրության կողմից, իսկ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեպքում՝ ոչ:

«Նույն Իրաքյան Քրդստանի, Կատալոնիայի անկախացումը զուգահեռաբար ընթացող քաղաքական գործընթացներ են, որոնք միջազգային լրատվամիջոցների համար՝ «նորամուծություն» են համարվում, և միջազգային հարաբերություններում շահերի բախման, շահերի ներգրավվածության ապահովման տեսանկյունից նոր կետեր են, որից կարող են կողմերը շահեր քաղել: Ղարաբաղյան հիմնախնդիրը տարիներ շարունակ գոյություն ունի, և մոտ ապագայում դժվար թե լուծում ունենա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները ևս խուսափում են, որ դրա կարգավորումն այդ ֆորմատից դուրս գա, և դուրս բելերն էլ կարող է բերել այլ խնդիրներ։ Կարծում եմ՝ սա է խնդիրը, որ հարցն ավելի մեծ ուշադրության չի արժանանում, ակտուալ չի դառնում: Իհարկե, այստեղ քաղաքական խնդիրներ էլ կան․ ակտուալանում են այն խնդիրները, որոնց բարձրաձայնումը գերտերությունների համար շահեկան է»,- ասաց նա:

 

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026