Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ժնևից միակ իրատեսական սպասումը բանակցություններին վերադառնալն է․ Դենիս Սամութը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

SOCIETY

«Լինքս» ընկերության ղեկավար, Եվրամիության աջակցությամբ ստեղծված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող Եվրոպական գործընկերության» ծրագրի գործընկեր Դենիս Սամութի խոսքով՝ Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը կարևոր էր, քանի որ ապահովում էր բանակցությունների վերադառնալու գործընթացը: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր համար Ժնևից միակ իրատեսական սպասումը դա էր, ինչն էլ իրականացավ: 

«Անցած 18 ամիսները շատ բարդ էին Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ գործընթացի համար: Լարվածություն կար շփման գծում, և կողմերը փոխադարձ միմյանց վիրավորում էին մեդիայով»,- հիշատակեց նա: 

Դենիս Սամութը շատ դրական համարեց, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար ջանքեր գործադրելու ուղղությամբ: 

«Այդ ամենօրյա միջադեպերը ոչնչի չեն բերում, դրա միակ հետևանքը մարդկային կյանքի կորուստն է, հատկապես երիտասարդ զորակոչիկների շրջանում: Դա պետք է դադարի»,- ասաց նա: 


 Դիտարկմանը, թե ինչ է կարծում՝ արդյո՞ք ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցություններն առաջիկայում կլինեն ոչ թե սահմանում լարվածությունը թուլացնելու, այլ խնդրի կարգավորման տարբերակները քննարկելու շուրջ, Դենիս Սամութը պատասխանեց․ «Դուք ամեն դեպքում ճիշտ եք, հրադադարի ռեժիմի պահպանումը չէ առանցքային խնդիրը: Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է՝ սկսվել է որպես էթնիկ հակամարտություն, սակայն շատ շուտով դարձել է խնդիր երկու երկրների քաղաքական էլիտաների միջև: Հաճախ այդ էլիտաներն իրենց էներգիան են ծախսում՝ սևեռվելով մեծ քաղաքական գաղափարների վրա և մոռանալով, որ այդ հակամարտության պատճառով հարյուր հազարավոր հայեր և ադրբեջանցիներ շարունակում են տառապել ամեն օր: Այդ տառապանքը վերացնելը պետք է դառնա առաջնահերթություն։ Խնդրի լուծումը կարող է հիմնված լինել ապահովության, անվտանգության և բարգավաճման միջոցների տրամադրման հիման վրա: Սա է մարտահրավերը»: 


Դենիս Սամութը ներգրավված է աշխատանքային խմբում, որը փորձում է օգնել նախագծել, խթանել և իրականացնել գաղափարներ, որոնք կարող են նպաստել վստահության ամրապնդմանը՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու համար: 

Դիտարկմանը, թե ինչպես կարող են ակնկալել վստահության մեխանիզմների ստեղծում, երբ Ադրբեջանն արդեն մեկ տարուց ավելի է հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ներառյալ վստահության մեխանիզմների ստեղծումը, նա պատասխանեց․«Տարբեր վարկածներ կան այն մասին, թե ինչ պայմանավորվածություններ են եղել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Ես չեմ կարող ասել, թե տարբերակներից որն է ճիշտը: Ամենայն հավանականությամբ, բոլորն էլ ճիշտ են, պարզապես կողմերն են ուրույն կերպ մեկնաբանում պայմանավորվածությունների ժամանակացույցն ու հաջորդականությունը»: 

Խոսելով ԼՂ կարգավորման գործընթացի ելքի մասին եղած քննարկումների մասին՝ նա զարմացավ, թե ինչու են հայաստանյան հասարակությունում զայրույթով ընդունվում Ադրբեջանին տարածքներ տալու մասին քննարկումները։ 

«Ես այդ թեմաների քննարկմանը ներգրավված եմ եղել տարիներ շարունակ: 1990-ականներին ոչ ոք Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում չէր ասում, որ 1989-94 թվականներին Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավված տարածքները պետք է պահվեն հայերի կողմից: Նրանք մշտապես ընկալվել են որպես բանակցությունների բեկոր: Ուստի ինձ զարմացնում է, որ այժմ կան մարդիկ, որոնք զայրանում են, երբ այդ մասին որևէ բան է նշվում: Հայաստանի կառավարությունը ճիշտ է անում, որ այս հարցի նկատմամբ ցուցաբերում է ճկուն մոտեցում»,-ասաց նա։ 

Մեկ այլ դիտարկմանը, թե ինչպես են պատկերացնում վստահություն ստեղծելը մի երկրի նկատմամբ, որն ունի «սև ցուցակներ», որտեղ չկա խոսքի ազատություն և ոտնահարվում են մարդու իրավունքները, որը կաշառում է արտասահմանցի քաղաքական գործիչներին, Դենիս Սամութը պատասխանեց. «Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ունենային կատարելապես ժողովրդավարական իշխանություն, նրանք վստահության ստեղծման միջոցների կարիք չէին ունենա, որովհետև կունենային հիմնախնդիրը առանց կոնֆլիկտի լուծելու մեխանիզմներ: Վստահության ստեղծման ամենահայտնի միջոցներն իրականացվել են Խորհրդային շրջանում՝ 1962-91 թվականներին, չնայած դրանք ոչ ժողովրդավարական են եղել, ոչ էլ ազատ: Երբ Հայաստանում եմ լինում, լսում եմ, թե ինչպես են մեծ թվով մարդիկ խոսում Ադրբեջանում առկա խնդիրների մասին, և երբ Ադրբեջանում եմ լինում, լսում եմ, թե այնտեղի մարդիկ ինչպես են խոսում Հայաստանի խնդիրների մասին: Ես կնախընտրեի, որ մարդիկ նախ և առաջ կենտրոնանային իրենց սեփական խնդիրների վրա»:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns