Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Անշարժ գույքի շուկայում գների անկումը նախաճգնաժամային ազդակ է. Վիլեն Խաչատրյան

INTERNATIONAL NEWS

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումները դիտարկում է  որպես նախաճգնաժամային ազդակ: Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետը հաստատեց՝ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինը հասել  և դեռ ավելին՝ գերազանցել է 10 տարվա նվազագույն մակարդակը:  
 
«Անշարժ գույքի շուկան, ընդհանրապես, դիտարկվում է որպես ինդիկատոր, որը բնակչության և՛ սպառողական վիճակի, և՛ գնողունակության, և՛ ընդհանրապես ավելի լավ կամ վատ ապրելու ցուցիչներից մեկն է: Այդ տեսանկյունից` սա դիտարկվում է որպես նախաճգնաժամային ցուցանիշ, այսինքն՝ այս շուկայի ազդակները, որպես այդպիսին, նախաճգնաժամային ազդակներ են»,-ասաց նա:

Վիլեն Խաչատրյանն օրինակ  բերեց, որ անգամ հիփոթեքային ճգնաժամը ԱՄՆ–ում սկսվել էր հենց անշարժ գույքի շուկայի ոլորտից: 

Տնտեսագետը նկատեց, որ անշարժ գույքի շուկայում նման իրավիճակն իր հերթին կարող է հանգեցնել մի շարք խնդիրների: «Այսինքն՝ մեկ խնդիր է, որ հարվածը հասնում է այդ շուկային, մեկ այլ խնդիր է, թե այդ շուկան իր հետևից ինչ է բերում: Սա նշանակում է, որ կա վաճառքի բավականին մեծ առաջարկ, որը  գնողունակ պահանջարկով ապահովված չէ, այսինքն` մարդիկ չեն կարողանում անշարժ գույք  ձեռք բերել: Իսկ գնողունակությունն էլ կա՛մ սովորաբար լինում է ներքին գնողունակության հաշվին, կա՛մ դրսի: Իսկ դա որոշակի առումով նշանակում է` դրսից եկող բացասական ազդակներ՝ տրանսֆերտների պակաս, ներդրումների ակտիվության անկում, այսինքն՝ եթե ժամանակին դրսում միգրանտներ էին աշխատում, բայց այստեղ բնակարան էին ձեռք բերում, այդ պրոցեսները վերջին 10 տարում դանդաղել է»,-ասաց նա:

Դեռ ավելին՝ ըստ Վիլեն Խաչատրյանի՝ սա կարող է  լուրջ հարված հասցնել բանկային հատվածին:  «Որովհետև մենք գիտենք, որ անշարժ գույքը հիմնականում գրավադրվում է վարկերի համար, որպեսզի  բանկերը կարողանան վարկ տալ,  իսկ դա նշանակում է, որ բանկային համակարգում ևս ինչ-որ առումով խնդիրներ են զարգանում: Ես սա կարող եմ  կապել ավանդներ և վարկեր հարաբերակցության հետ: Ես նկատելի էի, որ գրեթե 2 ամիս է` ավելի շատ են դրվում ավանդներ, քան վերցրվում վարկեր: Այսինքն` սա ևս կարելի է  դիտարկել որպես վտանգավոր ցուցանիշ»,-ասաց նա:

Թե ինչպես է, որ հիփոթեքային վարկն այսօր ավելի ցածր տոկոսադրույքներով են տրամադրվում, ավելի լավ պայմաններով, բայց պահանջարկ այդպես էլ չկա, Վիլեն Խաչատրյանը նշեց, թե հիփոթեքը տալիս են, որովհետև վարկավորման ծավալների հետ կապված էլ սկսել են որոշակի խնդիրներ առաջանալ, սկսել են ավելի արտոնյալ պայմաններով վարկեր առաջարկել: «Դա նաև կարելի է կապել շինարարության ոլորտի ծավալների անկման հետ, այսինքն՝ շինարարության ոլորտի անկումը ևս դրա մասին է խոսում, չկա տուն առնող, դրա համար էլ շինարարություն  չի արվում»,-ասաց նա:

Ի վերջո, ըստ տնտեսագետի, նման պատկերը, բնականաբար, պայմանավորված է  արտագաղթի ցուցանիշով: «Օրինակ` 2000-ականներին ամենացածրն են եղել բնակարանային գները, և հենց այդ ժամանակահատվածում արտագաղթը ամենաբարձր ցուցանիշներն ուներ Հայաստանում, և անշարժ գույքի գներն էլ ամենացածրն էին»,-ասաց նա:

Տնտեսագետը մեկ այլ` առաջին հայացքից ոլորտին չառնչվող ցուցանիշ է ներկայացնում՝ Հայաստանում շահութահարկը անկում է ապրում: «Դուք կասեք` ինչ կապ ունի դա, բայց շահութահարկը  9 ամիսների ընթացքում 16 տոկոսով իջել է, իսկ դա նշանակում է, որ բիզնեսի ոլորտը ևս պասիվացել է։ Անշարժ գույքի շուկաները եթե ժամանակին ձեռք են բերել սեփականություն, հիմա նրանք, ովքեր ժամանակին պատրաստ էին գույքը վաճառել և սպասել, վաճառքի են հանել: Այսինքն` սա տնտեսության մեջ տեղի ունեցող լուրջ փոփոխությունների մասին է խոսում»,- եզրափակեց նա:

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank