Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ տարբեր մարզերում հիմնվելու են տեխնոպարկեր

SOCIETY

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում  նախարար Դավիթ Լոքյանը,  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը,   «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը  և « Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորա Սարգսյանը հոկտեմբերի 16-ին ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ`համաձայնագրով  ՏԿԶ և ԿԳ նախարարությունները պարտավորվել են  ՀՀ տարբեր մարզերում իրենց ենթակայության տակ գտնվող նախատեսված գույքը  անհատույց օգտագործման իրավունքով հանձնել հիմնադրամին և ընկերությանը, իսկ վերջիններս  էլ  նախատեսված տարածքներում հիմնելու են  տեխնոպարկեր, որտեղ ներգրավված կազմակերպությունները կազմակերպելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական մշակումների, ինժիներիայի և տեխնոպարկերի ցանցի կառուցման համար դասընթացներ:

Նախարար Դավիթ Լոքյանը անդրադառնալով ստորագրված համաձայնագրին, ասել է, որ քառակողմ փաստաթուղթը հնարավորություն է ընձեռելու Հայաստանի մի շարք քաղաքային  բնակավայրերում ստեղծել տեխնոպարկեր: «Հայաստանում  և Արցախում «Փյունիկ» հիմնադրամի ծավալած աշխատանքին  լավատեղյակ եք, և այսօր էլ հիմնադրամի և «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի  մասնակցությամբ ստորագրեցինք համաձայնագիր, որի արդյունքում մեր երիտասարդները 9-ից մինչև 1 տարի ուսուցում են ստանալու:  ՀՀ ԿԳ նախարարությունը՝ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ, և մեր նախարարությունը պետք է  ապահովենք շենքային պայմանները, իսկ «Փյունիկ» հիմնադրամի  օժանդակությամբ «Կաճար տեխնոպարկ» ընկերությունը պետք է դրանք  վերանորոգի, հագեցնի համապատասխան սարքավորումներով »,-ասել է   Դավիթ Լոքյանը:

Նրա տեղեկացմամբ, առաջին նման կենտրոն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում է  բացվելու, որտեղ շուրջ նվազագույնը 300 երիտասարդ են վերապատրաստվելու:   «Մենք ունենք այն քաղաքների ցանկը, որոնք պետք է ներառվեն այս ծրագրի մեջ: Շուրջ 20 քաղաք արդեն ունենք առանձնացված, որոնք հերթականությամբ ներգրավվելու են այս գործընթացում, և հաջողության պարագայում ծրագիրն ավելի ընդգրկուն է դառնալու»,-ասել է  նախարար Լոքյանը:

Դասընթացների ժամանակ մասնակիցներին  տրամադրվելու են բարձր տեխնոլոգիական գիտելիքներ, ինչպես նաև հնարավորություն են ստեղծելու ուսում անցած անձանց տեխնոպարկում ապահովել համապատախան գործունեությամբ և տարածքներով: «Փյունիկ» հիմնադրամը և « Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ  պարտավորվել են  իրենց տրամադրվելիք  տարածքներում իրենց միջոցների հաշվին կատարել ընթացիկ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև ապահովել համապատասխան տեխնիկայով:

«Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Արմեն Մանուկյանն էլ իր խոսքում կարևորելով կառավարության հետ համագործակցությունը, նշել է, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համակարգեր, որոնք թույլ են տալիս մարդուն ոչ թե գնալ աշխատանքի վայր,  այլ աշխատավայրը մոտեցնել իրեն: «Մեր խնդիրն է ունենալ մարդ, որը բարձր որակավորմամբ կկարողանա աշխատել եվրոպական շուկաների համար: Սկսում ենք մի ծրագիր, որը մեր երիտասարդներին տրամադրելու է համապատասխան գործիքային միջոցներ ու  գիտելիքներ, որոնց միջոցով էլ  կկարողանան դրսևորել իրենց կարողությունները: Ծրագրի իմաստը բարձր տեխնոլոգիաների ուսուցումն է,   ինչպես նաև աշխատանքով ապահովումը տեխնոպարկի ներսում. մարդը ֆիզիկապես գտնվելու է տեխնոպարկում, իսկ վիրտուալ գործիքակազմի օգնությամբ աշխատելու է եվրոպական և ամերիկյան շուկաներում»,-ասել է  Մանուկյանը:

«Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Ժորա Սարգսյանի տեղեկացմամբ էլ, ծրագրի շրջանակներում նախատեսում են տրամադրվել 3 տարվա աշխատանքային պայմանագրեր: «Մեր հիմնական նպատակներց մեկն էլ հենց մարզերում մեր երիտասարդներին աջակցելն է, որպեսզի իրենց բնակավայրերում  ապահովենք հեռանկարային  աշխատանքով»,-ասել է նա:

 

 

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns