ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում Հայաստանը երբեք նախապայմաններ չի դրել. Շարմազանով
POLITICSԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում Հայաստանը երբեք նախապայման չի դրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև բանակցություններին:
«Հայաստանը մշտապես կողմնակից է եղել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը և այդ համատեքստում նախապայման չի դրել»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ նախագահների մակարդակով եռանախագահող երկրների բարձրագույն ներկայացուցիչների ներկայությամբ բազմիցս ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է շարունակաբար չկատարել:
«Առավել ևս անտեղի է այդ համաձայնությունները ներկայացնել որպես հայկական կողմի նախապայմաններ»,- շեշտեց Շարմազանովը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



