Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


2018 թվականն ունի մեկ սցենար՝ Սերժ Սարգսյանը մնալու է պետության ղեկավար. Հովհաննես Իգիթյան

POLITICS

Tert.am-ը միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ խոսել է ընդդիմության պասիվության և օրակարգի բացակայության մասին: Նրա խոսքով՝ ընդդիմությունն այսօր պասիվ է, քանի որ չկա հասարակական պահանջ:

Միաժամանակ, Իգիթյանը կարծում է, որ Սահմանադրական փոփոխություններից հետո ստեղծվել է մի համակարգ, որը հնարավորություն չի տալիս քաղաքական դեբատ ունենալ: Հովհաննես Իգիթյանն, անդրադառնալով 2018 թվականին սպասվող իրադարձություններին, նկատեց, թե բոլոր սցենարներով Սերժ Սարգսյանը պետք է շարունակի ղեկավարել երկիրը:

- Պարո՛ն Իգիթյան, ընդդիմադիր գործիչները մի շարք խնդիրների մասին են խոսում, սակայն քաղաքական ընդդիմությունը որևէ գործողություն չի ձեռնարկում, ընտրություններից հետո խորը նիրհի՞ են անցել:

 - Պասիվ են, բայց այստեղ մի քանի պատճառ կա: Առաջնայինը հասարակության վերաբերմունքն է. կարող եք այն հուսահատություն, այս կամ այն քաղաքական ուժի հետ իր ապագան չկապել, հավատի բացակայություն անվանել: Միևնույն է, շատ մեծ դեր ունի հասարակության մոտեցումը խնդիրներին: Նոր համակարգը քաղաքական զարգացումներ թույլ չի տալիս:

- Չե՞ք կարծում, որ հասարակության վերաբերմունքն ընդդիմության գործողությունների հետևանքն է, ընդդիմության մեղքի բաժինը չկա՞, որ իրեն չեն վստահում:

 -Ե՛վ քաղաքական ուժերից է գալիս, և՛ համակարգից: Վերջին համակարգը, որը կոչում են ժողովրդավարական բարեփոխում, խորհրդարանական համակարգ և այլն, սա որևէ կապ չունի պառլամենտարիզմի հետ: Այս համակարգն այնպիսին է, որ քաղաքական զարգացում թույլ չի տալիս: Վերցնենք վերջին ընտրությունները. այս ընտրությունների ժամանակ որևէ քաղաքական դեբատ, դիսկուրս, քաղաքական պայքար չի եղել, փոխարենը՝ եղել է հարուստ առևտրականների կամ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործողների պայքար: Ավելին՝ պայքարն ավելի թեժ է եղել նույն կուսակցության՝ ՀՀԿ-ի անդամների միջև, քան ՀՀԿ-ի և ընդդիմադիրների: Սա է համակարգը, և այս համակարգում, որքան էլ ուզենք կամ չուզենք, միևնույն է, 20 հազար ու ավել ձայն ստանում են մարդիկ, որոնք հասարակությանը մեկ անգամ չեն դիմում: Նման մարդկանց համար է ստեղծվել համակարգն, իսկ այստեղ քաղաքական ուժերին շատ դժվար է աշխուժացնել, հատկապես այն ժամանակ, երբ հասարակությունը կտրված է քաղաքական գործընթացից: Հասարակությունը կտրվել է ամենակարևոր հարցից՝ իշխանություն ձևավորելու իր իրավունքից:

-  Միգուցե ընդդիմությունը հանրության շահերից բխող օրակարգ չի ներկայացնո՞ւմ, վերջնականապես սպառվե՞լ է հանրային պայքարի ռեսուրսը, չէ՞ որ քաղաքական ուժերը միայն ընտրություններին մասնակցելու համար չեն:

- Այնպես չէ, որ միայն կապված է լիդերներից կամ քաղաքական գործիչներից, թեպետ, իրենց վարվելակերպի հարցն էլ կա, ճիշտ եք: Շատ հաճախ քաղաքական իրավիճակն է ծնում քաղաքական գործիչների, կարող ենք նայել այլ երկրների փորձը՝ Լեհաստան, ՀՀ-ն և այլն, չէ՞ որ մեզ մոտ միայն վերջին մի քանի տարում նոր քաղաքական գործիչներ են ծնվել: Հարցն օրակարգը չէ, քանի որ օրակարգը բխում է քաղաքական իրավիճակից: Հասարակությունն ունի իր սպասելիքներն, իսկ այդ սպասելիքներն այսօր որևէ մեկը չի իրականացնում: «Ելք»-ը փորձում է ինչ-որ ձևով՝ իր տեսակետից հասկանալով ասել, թե հասարակության համար ինչն է լինելու առաջնահերթ, բարձրացնել, բայց հասարակություն-քաղաքական ուժ կապը, որը պետք է ներկայացնի խորհրդարանում, գոյություն չունի: Ընդհանրապես ՀՀ-ում, ցանկացած երկում խնդիրն այն է, երբ հասարակության մեջ տրամադրությունները, սպասելիքները, սկզբունքներն համամասնորեն արտացոլված չեն խորհրդարանում: Խորհրդարանը հասարակության տարբեր շերտերի բախումն է, սովորաբար դա լինում է սոցիալական շերտավորման ձևով, իսկ ՀՀ-ում այդպես չէ, քանի որ մեզ մոտ մի կուսակցությունը ժամանակին կարող էր ունենալ և՛ ամենահարուստին, և՛ ամենաաղքատին: Այս իրավիճակում սպասել, որ լիդեր ծնվի, հնարավոր չէ, բայց ես չեմ բացառում պոռթկումները:

 - Առաջիկայում նախագահը պետք է վայր դնի իր լիազորությունները, վարչապետը պետք է փոխվի: Հանրապետական գործիչները մեկ անգամ չեն հայտարարել, որ նոր վարչապետը պետք է կարգավորի նաև անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերը։ Ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանը կփորձի՞ վարչապետ դառնալ: Սա ընդդիմության համար օրակարգ  չի՞ կարող դառնալ:

- Երբ ինձ հարցնում են՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանին կհաջողվի վարչապետ դառնալ, ես ժպտում եմ: Եկեք հետ գնանք՝ ժամանակին ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, խորհրդարանական համակարգի անցնելն ուներ միայն մեկ նպատակ: Բանն այն է, որ գործող համակարգով Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ նախագահ  չէր կարող դառնալ, ինքը նաև թեկնածու չուներ: Եթե  ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի գնալուց հետո եղել են հստակ թեկնածուներ, Ռոբերտ Քոչարյանից հետո եղել է հստակ թեկնածու, ապա այս անգամ այդ հստակ թեկնածուները չկան: Նույնիսկ ՀՀԿ-ի ներսում այս համակարգը թույլ չի տվել, որ որևէ մեկն աճեր ու դառնար պետության լիդերի մակարդակի մարդ: Նույնիսկ հայտնի հանրապետականները, որոնք քաղաքական գործիչներ են, ասում են՝ Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա: 2018 թվականն ունի մեկ սցենար՝ Սերժ Սարգսյանը մնալու է պետության ղեկավար: Եթե գտնի, որ կարող է ղեկավար լինել Մելիք Ադամյանի՝ ՀՀԿ գրասենյակում նստած, ապա կանի, սակայն այս սցենարն այսօր որպես գործող մեխանիզմ չեմ տեսնում:

 - Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, ինչո՞ւ միայն վարչապետ լինելով կարող է ղեկավարել, որովհետև կուսակցությունում խժդժություննե՞ր կան:

- ՀՀ-ում Մեդվեդև չկա, եթե Պուտինը կարողացավ գտնել մեկին, ում ասաց, թե  մի քիչ ցույց տուր, որ նախագահ ես, բայց ես վարչապետ կլինեմ, հետո կգամ։ ՀՀ-ում նման սցենար չնախապատրաստվեց: Այս ամենն արվեց նրա համար, որ Սերժ Սարգսյանը կարողանա  շարունակել իշխանությունը, իսկ հիմա մենք ասում ենք, թե այս Կարեն Կարապետյանը կլինի, թե մյուս Կարեն Կարապետյանը կամ Պողոս Պողոսյանը: Ալիևն իր կնոջ միջոցով տղային իշխանությունը փոխանցելու հարցը լուծեց, մի մտածեք, թե մենք ավելի զարգացած ու ժողովրդավարական իշխանություն ունենք, որը մտածում էր, թե ինչ անի, որ 2018 թվականին իշխանությունը տա ժողովրդավարական մարդու, որը հասարակական աջակցություն կունենա և այլն:

 

 

 

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026