Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Ուշագրավ իրավիճակ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման նախօրեին

POLITICS

Ադրբեջանը հայերին կխանգարի՞ Վրաստանում

 

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը մեկնաբանել է Հայաստանի կողմից Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու օգտագործման հավանականությունը, որի բացումը կայանալու է հոկտեմբերի 30-ին Բաքվում:

 

Ինչպես հայտնի է, բացմանը մասնակցելու է Թուրքիայի նախագահ Էրդողանը, եւ Ադրբեջանը, որն ամենաշատ ներդրումն է արել նախագծում, բացումը ներկայացնում է որպես իր դիվանագիտական հաղթանակ:

 

Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Հայաստանը կարող է օգտվել երկաթուղուց եւ այլ տարածաշրջանային նախագծերից, եթե «զորքերը դուրս բերի օկուպացված տարածքներից»: Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին թաքցնում, որ երկաթուղին կառուցում են Հայաստանը շրջանցելու համար:

 

Հաջիեւին հարցը տվել են այն բանից հետո, երբ Lragir.am-ը փորձել է պարզել, թե արդյոք Վրաստանը մեխանիզմներ ունի, որոնք կարգելեն հայկական բեռները տեղափոխել Ախալքալաք-Կարս ճանապարհով: Վրացի պաշտոնյաները հերքել են, որ այդպիսի մեխանիզմներ կան:

 

Հայկական երկաթուղիները մուտք ունեն վրացական ցանց, Ախալքալաք-Կարս ճանապարհն իր չափանիշներով չի տարբերվում վրացական մյուս ճյուղերից, իսկ դա նշանակում է, որ Վրաստանը ստիպված է լինելու քաղաքական որոշում կայացնել, որ արգելի օգտվել Ախալքալաք-Կարս ճանապարհից:

 

Բաքուն փորձում է հերթական անգամ փաստի առաջ կանգնեցնել Վրաստանի ղեկավարությանը, որը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, որը տարածաշրջանային հաղորդակցությունների բաց լինելու մասին կետ է պարունակում:

 

Բաքուն վերջերս փաստի առաջ էր կանգնեցրել Թբիլիսին՝ Վրաստանի մայրաքաղաքում ձերբակալելով ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին: Թբիլիսին մինչեւ հիմա չի բացատրել արդյոք դա կատարվել է Վրաստանի ուժային կառույցների համաձայնությամբ, թե ադրբեջանական ուժերը կարող են անարգել մարդու առեւանգել Թբիլիսիի կենտրոնում եւ անցկացնել սահմանով:

 

Բաքուն կրկին անհարմար դրության մեջ է դնում Թբիլիսիին: Վրաստանը կհամաձայնվի՞, որ Ախալաքալաք-Կարս ճանապարհից օգտվելու համար Հայաստանը պետք է «դուրս բերի զորքերը»:

 

Անցած ամիս Վրաստանը պատվով դուրս եկավ նման իրավիճակից, երբ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Անկարան հայտարարեց, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում երեք երկրները տարածքային ամբողջականության վերաբերյալ միասնական դիրքորոշում կհայտնեն: Վրաստանը, սակայն, առանձին հայտարարություն արեց Գլխավոր ասամբլեայում՝ միայն իր հակամարտությունների մասով, չանդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

 

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Վրաստանի ԱԳ նախարարը Երեւան եկավ եւ Հայաստանի ղեկավարության հետ փոխշահավետ զրույց ունեցավ: Այդ այցից հետո Հայաստանում Վրաստանի դեսպանն ասուլիս հրավիրեց՝ ներկայացնելով Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուսական օկուպացիայի հետեւանքները: Հայաստան եկավ Վրաստանի մշակույթի նախարարը եւ այցելեց եկեղեցիները, որոնք վրացական են համարում եւ հայտարարեց դրանք վերականգնելու մտադրության մասին:

 

Մինչեւ հիմա հայ-վրացական հարաբերությունները հաջողվում էր կարգավորել փոխադարձի հարգանքի վրա եւ զերծ պահել սադրանքների ազդեցությունից: Հոկտեմբերի 30-ին Բաքվում Վրաստանը փաստացի եւս մեկ թեստ պետք է անցնի:

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026