Ֆրանսիայում հետախույզը պատահաբար լրտեսման մասին տվյալները փոխանցել է կասկածյալին
INTERNATIONAL NEWSՖրանսիայի տարածքային հետախուզության կենտրոնական ծառայության աշխատակիցը սխալմամբ կասկածյալ իսլամիստի մասին բոլոր տվյալները փոխանցել է հենց կասկածյալին, հայտնում RT-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Աշխատակցին հանձնարարված էր տեղեկություն հավաքել Փարիզի իմամներից մեկի մասին, որին կասկածում էին ծայրահեղականության մեջ:
Ցանկանալով գործընկերոջն ուղարկել հավաքված տվյալները՝ նա շփոթել է հեռախոսահամարները և հաղորդագրությունն ուղարկել է հենց իմամին:
Կասկածյալն անմիջապես պատասխանել է հաղորդագրությանը՝ նշելով, որ աշխատակիցը չունի մասնագիտական հմտություններ:Ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցներն այդ սխալի պատճառով նույնպես ստիպված են եղել դադարեցնել իրենց սեփական լրտեսությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



