Ապրում ենք աշխարհի ամենաջերմ, գեղեցիկ, յուրահատուկ քաղաքում. ՀՀ վարչապետն ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ
SOCIETYՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ երևանցիներ,
Այսօր նշում ենք մեր արևաշատ մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձը։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրս ունենք Երևանի մեր սիրելի անկյունները, որոնց հետ ջերմ ու անփոխարինելի հուշեր են կապված:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ Երևանի մի մասնիկը միշտ ապրի մեր մեջ, որ երբեք չկասկածենք, որ ապրում ենք աշխարհի ամենաջերմ, գեղեցիկ, յուրահատուկ քաղաքում, իրեն բնորոշ համ ու հոտով, և մենք մեր գործուն մասնակցությունը կարող ենք ունենալ մեր հին ու նոր մայրաքաղաքն էլ ավելի լավը դարձնելու գործում»:
1
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
2
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
3
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
4
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary
5
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am



