Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Կենտրոնացե՛ք առօրյա հոգսերի վրա՝ նեվրոզներից խուսափելու համար

SOCIETY

Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ 1992 թ.–ից յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 10–ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր:

Հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հոգեթերապևտ Սամվել Խուդոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, թե չկա այնպիսի մարդ, ով հոգեբանական խնդիրներ չունենա և դրանք չդրսևորի: Խուդոյանը ընդգծեց, որ այսօր Հայաստանում միտում է ավելացել՝ հոգեբանական խնդիրների համար ավելի ու ավելի շատ մասնագետների դիմելու կուլտուրան, ինչն, ըստ հոգեբանի, մոտեցնում է մեզ Եվրոպային:
– Այն, որ մարդիկ Հայաստանում սկսել են ավելի շատ դիմել հոգեբանի, մենթալիտետի փոփոխությա՞ն պատճառ է, թե՞ այլ բացատրություն կա:

– Դա պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ բավականաչափ զարգացել է պրակտիկ հոգեբանությունը: Պրոպագանդան է շատ: Տեսնում եք, թե որքան շատ են հոգեբանների մասնակցությամբ ասուլիսները, հոգեբանական հանդեսներ, կայքեր ու կենտրոններ կան, բոլոր բուհերը ունեն հոգեբանական բաժիններ: Այդ ամենը, կարծես թե, մարդկանց գիտակցությանն է հասցնում այն, որ եթե էլեկտրականությունը խափանվում է, էլեկտրիկ են կանչում, այնպես էլ ճիշտ կլինի հոգեբանական խնդիրների լուծման համար մասնագետի դիմել: Բացի այդ, մասնագիտական օգնության որակն է բարձրացել: Առաջ թույլ էր, քիչ էին գալիս ու հույս չունեին, թե ռեալ օգնություն կստանան, իսկ հիմա մասնագիտական մակարդակը բարձրացել է:

– Եվրոպայում մարդիկ բացահայտ կարող են ասել, թե հաճախում են հոգեբանին: Մեզ մոտ այդպես չէ: Մարդիկ ամաչո՞ւմ են խոստովանել իրենց խնդիրների մասին:

– Այդպես չէ: Արևմուտքում էլ, եթե խնդիրներ ունեն, այդպես չեն գովազդում: Ճիշտ է, այնտեղ դա անում են ուղղակի ինքնագնահատականը բարձրացնելու համար: Հոգեբանի այցելությունները թանկ են, և եթե դու քո հոգեբանն ունես, նշանակում է՝ ժամանակակից ես ու բարեկեցիկ կյանքով ես ապրում: Մեզ մոտ դա չկա: Բայց ես չեմ նկատել, որ մարդիկ ամաչեն: Նմանապես, մարդ հո չպիտի հայտարարի, որ սրտի հիվանդություն կամ քաղցկեղ ունի: Բացի այդ, հոգեբանին այցելելու մասին այդքան չեն ամաչի ասել, որքան հոգեբույժների: Այդ տարբերությունը ժողովուրդը գիտակցում է: Եթե հոգեբանի մոտ է գնում, հոգեբանական խնդիր կարող է ունենալ, բայց եթե հոգեբույժի մոտ են գնում, ուրեմն խնդիրներն արդեն լուրջ են:

– Ըստ ձեզ՝ հոգեբանների այցելությունների համար սահմանված գները օրինաչա՞փ են:
– Ամբողջ աշխարհում մատչելիության հարցը շուկան է որոշում: Դու որքան ուզում ես թվեր կրակի, քո մոտ չեն գա: Շուկան է թելադրում, և մեզ մոտ գներն աստիճանաբար աճում են: Սակայն մեզ մոտ սահմանված գները ավելի ցածր են և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի գների հետ համեմատած:

Երբ բժշկի մոտ են գնում, նա դեղորայք է գրում, վճարում են 5–10 հազար դրամ, որից հետո 1–2 ամիս անց գնում են տեսնելու, թե ինչ արդյունք եղավ: Այստեղ շաբաթն առնվազն երկու անգամ գալիս են: Հոգեբանական առավել տարածված մեթոդները կարճաժամկետ են, և Հայաստանում շատ քիչ են երկարաժամկետ աշխատող հոգեբանները, սովորաբար 10–20 սեանսը բավարար է լինում: Եվ հետո հոգեբանական խնդիրներ լուծելը շատ ավելի բարդ է, դեղորայք չի, որ ասես՝ խմի: Մարդ ինքն է լուծումներ գտնում: Ավելի հաճախ լինում է այնպես, որ մի մասնագետից մյուսի մոտ են գնում, անընդհատ փորձարկումներ անում, մինչև կարողանում են իրենց գտնել, ինչը ահագին մեծ ծախս է դառնում:

– Հայերիս մոտ ինչպիսի՞ հոգեբանական խնդիրներ են գերակշռում:
– Ամենահաճախ հանդիպող խնդիրները վախերն են, երկրորդ տեղում դեպրեսիան է, երրորդ՝ վարքային շեղումները, այդ թվում սևեռուն գործողությունները: Ես առաջարկում եմ սովորեցնել մարդուն ինքն իր հետ աշխատել՝ ներշնչանքներով բուժել, որի դեպքում 2–3 հանդիպումը բավական կարող է լինել, ինչը տնտեսում է թե՛ ժամանակը, թե՛ գումարները:

– Գործազրկութան ու աղքատության բարձր ցուցանիշները Հայաստանում դեպրեսիաների առաջացման վրա մե՞ծ ազդեցություն ունեն:

– Ֆինանսական խնդիրները հզոր ազդեցություն չեն թողնում: Նեվրոզները բարեկեցիկ ընտանիքների, բարեկեցիկ հասարակություններին են բնորոշ: Եվրոպայի ու Ռուսաստանի հետ համեմատած մեզ մոտ քիչ են նեվրոզների դեպքերը: Նեվրոզների առաջացմանը նպաստում են աշխատանք չունենալը, սոցիալական անարդարություններն ու մեկուսացումը, բայց ոչ՝ ֆինանսական բարեկեցությունը: Խիստ ցածր կենսամակարդակ ունեցող ժողովուրդների մոտ նեվրոզ գրեթե չի հանդիպում: Օրինակ՝ քրդերի մոտ, թուրքական որոշ շրջաններում, որտեղ ծայրահեղ աղքատություն է տիրում, մարդիկ չեն էլ լսել, թե ինչ է նեվրոզը, չգիտեն՝ ինչ են վախերը:
– Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Մարդը կենտրոնացած է իր առօրյա հոգսերի վրա, ժամանակ չունի ֆանտազիաների գիրկն ընկնելու, չէ որ նեվրոզները հաճախ համարում են ֆանտազիայի հիվանդություն:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns