Քիրքուքում բախվել են շիաներն ու քրդերը
INTERNATIONAL NEWSPast.am- ը տեղեկացնում է որ,Իրաքի բանակի ստորաբաժանումները մեկնարկել են Քիրքուք քաղաքում վերահսկողություն հաստատելու գործողությունները՝ հաղորդում է AFP–ն՝ վկայակոչելով իրաքցի բարձրաստիճան զինվորականի: Միաժամանակ, քուրդ և իրաքցի բլոգերները հայտնում են Քիրքուքը վերահսկող քրդական աշխարհազորի՝ Փեշմերգայի և շիա ոստիկանության բախումների մասին, ինչը պաշտոնապես չի հաստատվել:
Իրաքյան Քրդստանի իշխանությունները հերքել են Փեշմերգայի ջոկատների նահանջի մասին տեղեկատվությունը՝ հայտնելով, որ տեղի է ունեցել ուժերի վերախմբավորում՝ պաշտպանության համար առավել հարմար դիրքեր զբաղեցնելու համար: Պաշտոնական Էրբիլը չի հաստատել քրդական Փեշմերգայի հեռանալու վերաբերյալ լուրերը՝ հայտարարելով, թե վերջինս պարզապես վերախմբավորվում է: Մամուլի փոխանցմամբ՝ միայն վերջին օրերին Քիրքուքում են կենտրոնացել 6000 քուրդ մարտիկներ, նաև՝ ծանր զինտեխնիկա:



