Թրամփը սպառնացել է չեղարկել Իրանի հետ կնքված միջուկային գործարքը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը բազմիցս խախտել է միջուկային զենքի մասին համաձայնագրի դրույթները:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ ժողովրդին հղած ուղերձում Թրամփն ընդգծել է, որ «երկու դեպքում» Իրանի իշխանությունները «գերազանցել են նախատեսված սահմանափակումները ծանր ջրի պաշարների հետ կապված, որոնք չպետք է գերազանցեն 130 տոննա սահմանը»:
Թրամփը Թեհրանին մեղադրել է նաև միջազգային դիտորդներին՝ համաձայնագրի շրջանակներում իրենց գործառույթները կատարելու հարցում խոչընդոտելու մեջ:
ԱՄՆ նախագահը հրաժարվել է հաստատել Կոնգրեսին, որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրով սահմանված կետերը:
ԱՄՆ ղեկավարը հայտարարել է նաև Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ «ահաբեկչությանն աջակցելու համար» և հայտարարել է, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ կաշխատի միջուկային ծրագրի թերությունների վրա:



