Միջին Արևելքում և Ուկրաինայում ստեղծված հակամարտությունների հետևում սատանան է կանգնած. Հռոմի պապ
INTERNATIONAL NEWSՀռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Միջին Արևելքում և Ուկրաինայում ստեղծված հակամարտությունների հետևում սատանան է կանգնած:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին տեղեկացրել է ուկրաինական հունակաթոլիկական եկեղեցու արքեպիսկոպոս Սվյատոսլավ Շևչուկը, որը ներկա է գտնվել քահանայապետի հանդիպմանը արևելյան քրիստոնեական եկեղեցիների հայրապետների և արքեպիսկոպոսների հետ:
«Զարմացած եմ, որ դուք և ձեր եկեղեցիները տառապում եք պատերազմի պատճառով մեր օրերում՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում: Դուք բոլորդ տանջվող մարդկանց հովիվներ եք: Բայց գիտեք արդյո՞ք, թե ով է պատերազմներ, ցավ և կործանում բերում: Դա սատանան է: Եվ ո՞րը պետք է լինի մեր պատասխանը: Աղոթքն ու Աստծո խոսքի գովաբանումը»- ասել է Հռոմի պապը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



