Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ դատախազությունը հրապարակել է ապօրինի անտառահատումների դեմ պայքարի խստացմանը միտված նախաձեռնությունների միջանկյալ արդյունքները

SOCIETY

ՀՀ դատախազությունը հրապարակել է ապօրինի անտառահատումների դեմ պայքարի խստացմանը միտված նախաձեռնությունների միջանկյալ արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, հուլիսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազը օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ապօրինի ծառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարին առնչվող հարցերի շուրջ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապօրինի ծառահատումների կանխարգելմանը, հանցագործությունների բացահայտմանը, հարուցված քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությանը, պետությանը հասցված վնասի ամբողջական վերականգնմանը, ապօրինի ծառահատումների կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակի  բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտող հանգամանքները, անտառաշերտերի պահպանության և ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերում առկա բացերը լրացնելուն առնչվող խնդիրները:

ՀՀ գլխավոր դատախազը տվել էր ապօրինի ծառահատումների դեմ պայքարում իրավապահ մարմինների կողմից շոշափելի արդյունքներ ապահովելուն խոչընդոտող հանգամանքները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարություններ: Նրա կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարին, ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետին ուղարկվել էին գրություններ այդ խոչընդոտները վերացնելուն ուղղված համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

 Գլխավոր դատախազի այս նախաձեռնության հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել է «Պետական անտառների օգտագործման՝ անտառահատման և անտառային տոմսերի ձևերը և տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2012թ. սեպտեմբերի 5-ի հրամանի հավելվածում դատախազության նկատառումների ու առաջարկությունների հիման վրա լրացումներ կատարելու հարցը:

 ՀՀ բնապահպանության նախարարին և ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազի գրությունները ևս կոնկրետ քայլեր են հաջորդել: Մասնավորապես մշակվել ու շրջանառության մեջ է  դրվել ապօրինի ծառահատումների կանխարգելման  ու տեղափոխման դեմ ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող համատեղ միջոցառումների պլան, որում տեղ են գտել նաև ՀՀ գլխավոր դատախազի շեշտադրած ուղղություններով ձեռնարկվելիք միջոցառումները:

 Այդ պլանը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններ՝ դրանով նախատեսված միջոցառումների իրականացումն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու համար:

 ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված վերլուծության արդյունքում քրեական հետապնդման մարմինների կողմից ձևավորվել է միասնական իրավական դիրքորոշում առ այն, որ ապօրինի ծառահատմամբ որպես շրջակա միջավայրին պատճառված վնաս պետք է գնահատել  բուսական աշխարհին պատճառված վնասի սակագների բազմապատիկներով հաշվարկվող` հատուցման ենթակա արժեքը:

 Բացի դրանից, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից վեր են հանվել անտառների և անտառային հողերի օգտագործման, ապօրինի ծառահատման հետևանքով բնությանը պատճառված վնասի արձանագրման և հաշվարկման վերաբերյալ հարաբերությունները կարգավորող, համապատասխան պատասխանատվություն նախատեսող իրավական ակտերը: Մշակվել  է առաջարկությունների փաթեթ՝ ուղղված այդ իրավական ակտերում առկա էական հակասությունները և անհստակությունները շտկելուն:

 Արդյունքում բարելավել է ծառահատումների և  փայտանյութի տեղափոխման վերահսկողության, ապօրինի անտառահատումների կանխարգելման, այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետությունը:

 2017թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծառահատման դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 44 քրեական գործ՝ որից 4-ը ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության, մնացածը Տավուշի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի, Երևանի տարբեր վարչական շրջանների իրավապահ մարմինների կողմից:

 Ապօրինի ծառահատման հետ կապված՝ պաշտոնեական հանցագործության դեպքերով 2017թ. հուլիսի 1-ից մինչև 2017թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 4 քրեական գործ, որից 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 1-ը՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ 296-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 2-րդ, 311-րդ հոդվածի 1-ին և 312-րդ հոդվածի 2-րդ մասերով:

 Այս քրեական գործերով ապօրինի հատման հետևանքով պետությանը և բնությանը պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 1 213 376 560 ՀՀ դրամ: 

 

Հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 7 անձ, (որոնցից 2-ը՝ պաշտոնատար անձ):

 2017թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3 քրեական գործ` 3 անձի նկատմամբ:

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League