Դոմինիկյան Հանրապետությունում ռուս մերկ կինը դուրս է եկել ընթացքի մեջ գտնվող մեքենայի պատուհանից և մահացել
INTERNATIONAL NEWSԴոմինիկյան Հանրապետությունում գտնվող ռուս կին զբոսաշրջիկը մեքենայի արագ ընթացքի ժամանակ գլուխն ու մարմնի կեսը դուրս է հանել ավտոմեքենայի պատուհանից, ինչի հետևանքով մահացու հարված է ստացել:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով դոմինիկյան աղբյուրը, ՌԴ 35-ամյա քաղաքացի Նատալյա Բորոդինան զոհվել է: Միջադեպի պահին զբոսաշրջուհին Ուկրաինայի քաղաքացի Իվանա Բոյրաչուկի հետ միասին է եղել մեքենայում, որն էլ տեսագրել է վթարն իր բջջայինով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կիսամերկ կինը կիսով չափ դուրս գալիս մեծ արագությամբ ընթացող մեքենայի պատուհանից, ինչից վայրկյաններ անց գլուխը հարվածում է ճանապարհային ցուցանշանին:
Կինը հոսպիտալացվել է, սակայն մահացել է հիվանդանոցում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



