Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ռուսաստանի հետ՝ Ջավախքի փրկողներին։ ժառանգների հավերժ երախտագիտությունը

SOCIETY

Ջավախքը Վրաստանի օրգանական մասն է և այստեղ
ապրող հայերը երկրի լիարժեք քաղաքացիներն են։

19-րդ դարում խոշոր պետությունների շահերը միմյանց հետ նոր ուժով մտան առճակատման։ Այդ հակադրությունների մասնակիցները դարձան Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Ավստրիան, Իրանը, Թուրքիան և այլ երկրներ, որոնք սկսեցին փնտրել նոր ուղիներ իրենց աճող կարիքները բավարարելու համար։ Այդ տեսակետից շատ կարևոր էր ռուս-իրանական 1826թ․ պատերազմի թեժացումը, սակայն պատմական Հայաստանի տարածքների վերամիավորման գործընթացը պայմանավորված էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1806-1812թթ և 1828-1829թթ ընթացող պատերազմական պրոցեսներից։ Ջավախքը, որի թիկունքը ամրապնդում էր ուղղափառ Ռուսաստանը, ստիպում էր թուրքերին, պարսիկներին և օսմաններին վճարել դարերով հասցրած վնասի համար։

Արևելյան պատերազմների ընթացքում ռուսները, հայերը և վրացիները միասին առաջին անգամ չէ որ ծնկաչոք էին արել ուղղափառ աշխարհի անխոնջ թշնամիներին։

Ջավախքը, համայն Մծխեթիան և շրջակա Աջարիան երեք հարյուր տարի գտնվում էին օսմանյան լծի տակ։ Կար հնագույն ցավը և երազանքները հարազատ եղբայրների հետ վերամիավորվելու, ինչպես նաև տարածքային միասնությունը վերականգնելու։ 1806-1812թթ․ Թուրքիայի հետ պատերազմն ապարդյուն ավարտվեց թուրքերի կողմից “Ախալցխեի խանություն” մականունով վիճելի վրացական հողերի միավորելու փորձերը։ Չանցած մի քանի տարի, 1828թ․ ապրիլի 14-ին, մի նոր պատերազմ սկսվեց ռուսների և թուրքերի միջև։ Նույն տարվա մայիսին ռուսներն անցան հարձակման Բալկանյան ուղղությամբ, հունիսին՝ Անդրկովկասում, իսկ Հարավային Վրաստանում ճակատ բացվեց։ Դեպի Կարսի ամրոց ուղարկվեցին ռուսական առաջատար զորամասերը, որոնց առաջնային շարքերում էին հայ ռազմիկները։ Երեքօրյա ծանր գրոհներից հետո 1828թ․ հունվարի 23-ին ռուսներն ու հայերը վերցրեցին Կարսը։

Հաղթողները գերի վերցրեցին բերդաքաղաքը պաշտպանող Էմին փաշային ու նրա շտաբը։ Հուլիսի 15-ին ռուսները, հայերը և վրացիները գրավեցին Փոթին։ Հայկական և ռուսական զորքերը հուլիսի 24-ին ազատագրեցին Ախալքալաքը և շարժվեցին դեպի Ախալցխա, որտեղ գլխավոր մզկիթի վրա բարձրացված էր քրիստոնյանների համար օսմանյան մթության խորհրդանիշը՝ կիսալուսինը։ Քաղաքը պաշտպանվում էր 40000 թուրքական կայազորի զինվորների կողմից։ Հարձակվող հայերի և ռուսների պահանջին հեռանալ քաղաք ամրոցից, թուրքական հրամանատարը բղավելով պատասխանեց․ « Նախ լուսինը երկնքից պոկեք, ապա կիսալուսինը Ախալցխայի մզկիթից»։

Ռուսները, հայերը և վրացիները անցան հարձակման դեպի Ախալցխա և օգոստոսի 16-ին գրավեցին քաղաքը, դեն նետեցին կիսալուսինը և նրա տեղը հաղթանակած քրիստոնյաները խաչ բարձրացրեցին մզկիթի վրա։ Դա մի տոն և ուրախություն էր, հատկապես հայերի համար։
Ախալցխայից հետո իրար հետևից ազատագրվեցին Արդահանը և Ացկուրը։ Զորքերի նյութական ապահովության ողջ ծանրությունը ընկնում էր տեղացի հայ և վրացի բնակիչների ուսերին։ “Կարելի է համարձակ ասել, որ տեղի բնակչությունը, - գրել է ռուս բանացտեղծ, դրամատուրգ Ալեկսանդր Գրիբայեդովը, - 1826 թվականից մինչև հիմա (մինչ 1828թ սեպտեմբերը) իր սեփական ունեցվածքից այնքան հաց, անասուն և այլ ծախսեր է արել, որքան ազատ կարող էր Ռուսաստանի առավել բարգավաճ մարզը..”։

Գրիբայեդովի սպանությունը Թեհրանում և ռուս պարսկական հարաբերությունների բարդացումը օսմաններին հույս ներշնչեցին և համարձակություն տվեցին։ 1829թ. փետրվարին Խոնտկարը զորամիավորումներ ուղարկեց Ախալցխա և Քոբուլեթի։ Այդ ժամանակ հայերն ու վրացիները սեփական նախաձեռնությամբ նոր բանակ կազմակերպեցին և հանդիպեցին թշնամուն։ Երկու տեղերում, Քաբուլեթիից ոչ հեռու Լիմանի ու Քինտրիշի մոտ գուրիացիները ցուցադրեցին հերոսության հրաշքներ։ Լիմանի մոտ մարտի 5-ին 12000 ռուսների կողքին կռվում էին 1300 վրացի։ Նրանք ձեռք բերեցին փայլուն հաղթանակ։

1829թ․ հուլիսի 27-ին անձամբ Պասկևիչի հրամանատարությամբ ռուսներն ու հայերը գրավեցին Փոքր Ասիայի արևելյան դարպասը մեծ և հին Էրզրում (Կարին) բերդաքաղաքը։ Էրզրումից հետո հաջորդեց Բայբուրտի (Բաբերդ), Գյումյուշխանեի (Խորշատ) անկումը և հաղթողներն անցան հարձակման Տրապիզոնի վրա։ 1829թ․ օգոստոսին ռուսական բանակը թուրքերին ծանր պարտության էր հասցրել Մուխաէստատեի և Կինտրիշի մոտ։ Մուխաէստատեի մոտ վրացիներն ու ռուսները լիովին ջախջախեցին թուրքական հրամանատարությանը։ Ոչնչացվեց դեպի Ախալցխա շարժվող 20000-ոց թուրքական բանակը։

Մինչդեռ գեներալ Հեսսեն թուրքերի դեմ արշավի գնաց, մնալով Բաթումիում և Աջարիայում, սակայն այս ինքնուրույն քայլը ապարդյուն ավարտվեց։ Եվ Աջարիան, ինչպես նախկինում, մնաց օսմանների ձեռքին․ Հեսսեն դեռ չգիտեր, որ արդեն խաղաղություն էր կնքվել և սեպտեմբերի 15-ին Ցիխիեձիրիի մոտ 650 զինվոր լիովին անիմաստ կյանքը զոհեց։ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության (Թուրքիայի) միջև խաղաղություն կնքվեց 1829 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլիս քաղաքում, որով և ավարտվեց 1828-29թթ․ ռուս թուրքական պատերազմը։

Ադրեանապոլիսի պայմանագիրը հաստատում էր Ռուսաստանի հպատակների ազատ առևտրի իրավունքը Թուրքիայի ամբողջ տարածքում, ինչպես նաև օգտվելը դատական անձեռնամխելիությունից։ Թուրքիան նաև պետք է ապահովեր ռուսական և արտասահմանյան առևտրական նավերի ազատ մուտքը Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։ Թուրքիան 18 ամիս վերցրեց հատուցման պարտավորությունները կատարելու համար։

Ըստ 1829թ․ խաղաղության համաձայնագրի, Ռուսաստանը Թուրքիային խլեց Փոթի, Ախալցխա և Ախալքալաք քաղաքները, ինչպես նաև Սամցխե-Սահաթաբակոն, Ախալցխայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Աղկուրիի, Խերթվիսիի, Քվաբլիանիի, Աբասթումանիի Չաչարակիի, Պոցհովի և Չալդիրի տասը շրջանները։ Դա հանդիսանում էր 17-րդ դարում Թուրքիայի կողմից յուրացված հսկայական քանակությամբ տարածքի միայն մի փոքր մասը։


“Ռուսաստանի ջավախքյան սփյուռք” 

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns