ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ափսոսանք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ափսոսանք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
«Գլխավոր քարտուղարը խորապես ցավում է ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, հաշվի առնելով այն դերը, որն ԱՄՆ-ն ունեցել է կազմակերպությունում սկսած նրա հիմնադրման օրվանից»,- ասել է Հակը:
ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պաշտոնապես դուրս է գալու 2018 թվականի դեկտեմբերի 31-ից, իսկ սկսած 2019-ից նա կլինի այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



