Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Նախարարությունն աննախադեպ է համարում մշակույթի ոլորտում տարվա առաջին 9 ամիսների ներդրումների ծավալը

SOCIETY

Հայաստանի մշակույթի նախարարության ծրագրերում 2017թ. առաջին ինն ամիսների ընթացքում կատարվել  կամ շատ շուտով սպասվում են աննախադեպ՝ 990 հազար դոլարի ներդրումներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով․«1) Օպերային թատրոնի և Արդշինբանկի վերջերս կնքված համաձայնագրով, Բանկը 208 հազար դոլարի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Թատրոնի զարգացմանը։ Համաձայնագրի շրջանակում Օպերային թատրոնը 30 հազար դոլարով ձեռք է բերել 3D պրոեկտոր, որն օգտագործվել է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմի» հայաստանյան պրեմիերային՝ Պաոլո Միչիկեի բեմականացմամբ։ Համակարգն առաջիկայում կգործածվի նման այլ ներկայացումներ բեմադրելիս։ 

2) Օպերային թատրոնում թարգմանական լուսադիոդային վահանակի տեղադրման միջոցով (17 հազար դոլար՝ «Արմսվիսբանկից» ) հայալեզու հանդիսատեսին համաժամանակյա մատուցվում են օտարալեզու մի շարք օպերաների հայերեն լիբրետոները, իսկ օտարալեզու հանդիսատեսին  հասու են դարձել հայկական ներկայացումների լիբրետոները։ 

3) Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի տրամադրած 100 հազար դոլարով Հայաստանում և Արցախում իրականացվում է «Մշակութային կանգառ» ծրագիրը (նախարարության ծրագրի մասնավոր հովանավորություն)։ Այս ծրագրի իրականացման շնորհիվ թատերական, համերգային խմբերը, ժամանակավոր ցուցադրանքներն ու շարժական կինոթատրոնները հասանելի դարձան անգամ ամենահեռավոր գյուղերի բնակիչներին։

4) Շարժական 4 կինոթատրոնները ձեռք են բերվել Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ (48 հազար դոլար տրամադրել է դեսպանությունը, 10 300 ԱՄՆ դոլար՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը)։ 

5) Չինաստանի դեսպանության տրամադրած ևս 25 հազար դոլարի դրամաշնորհով ՀՀ մշակույթի նախարարությունը պատվիրել է թանգարանային «Աուդիովիզուալ գիդ» բջջային հավելվածի և կայքէջի ստեղծումը։ Սերգեյ Փարաջանովի թանգարանում առաջինը գործարկվելով, ծրագիրն առաջիկայում Հայաստանի մյուս թանգարաններում ևս կկիրառվի՝ օտար տասը լեզուներով խոսող զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու թանգարանային նյութերի բովանդակությունը:

6) «Պարադիզ» ընկերության 100 հազար դոլարի ներդրումով նոր թվային տեխնիկա է ձեռք բերվել Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի համար: Այս ամիս կինոթատրոնում կցուցադրվի առաջին ֆիլմը:

7) Ամերիկահայ երաժիշտ Աշոտ Տիգրանյանի ներդրած 16 հազար դոլարով Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, կառուցվել է հանգստի փոքրիկ գոտի և համապատասխան ենթակառուցվածք՝ այցելուների համար այն ավելի հարմարավետ դարձնելով:

8) Գյումրու թատրոնում Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի 40 հազար դոլարի ներդրմամբ տեղադրվել է «Արփի Սոլար» արևային ֆոտովոլտային համակարգը, որի միջոցով տարեկան մինչև 2 միլիոն դրամի ծախս կխնայվի։ 

Մոտ ժամանակներս ակնկալվում են Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում ժամանակակից գրախանութի կառուցման համար շուրջ 167 հազար դոլար և Օձունի Սբ.Աստվածածին եկեղեցու վերանորոգման համար շուրջ 115 հազար դոլարի ներդրումները: Հայաստանում ԱՄՆի դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերին հայտարարեց Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի կողմից տրամադրված նոր՝ 143.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի մասին, որով շարունակվելու են Դաշտադեմի ամրոցի պահպանության աշխատանքները: 

Այսպիսով, 2017թ. առաջին 9 ամիսներին մշակույթի ոլորտում ներդրումների ընդհանուր ծավալը ( 990 հազար դոլար) գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (533 հազար դոլար, որը տրամադրել է ԱՄՆ դեսպանի հիմնադրամը. 450 հազար դոլար՝ Մեղրու Սբ Սարգիս եկեղեցու որմնանկարների պահպանման և վերականգնման, և 83 հազար 500 դոլար՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի ամրակայման, վերանորոգման և նոր վայրում տեղադրման համար )»։

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns