Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից
POLITICSՏնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից առաջարկված՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ներկայացրել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ շուկայում գերիշխող դիրք գրավող կարող է համարվել սուբյեկտը, որին բաժին է հասնում շուկայի մասնաբաժնի առնվազն 5 տոկոսը (եթե մեկ այլ ընկերության հետ միասին զբաղեցնում է շուկայի կեսը): Այլ կերպ ասած՝ եթե որեւէ ընկերությունը զբաղեցնում է շուկայի 46 տոկոսը, իսկ երկրորդը՝ միայն 4 տոկոսը, ապա սուբյեկտը գերիշխող դիրք գրավող չիկարող համարվել։ Բացի այդ,պատգամավորներն առաջարկում են գերիշխող համարել 4 եւ ավելի օբյեկտներով ու ավելի քան 500 մլն դրամի շրջանառություն ունեցող առեւտրի կենտրոնները։
Կառավարության նիստում ևս հնչել են նախագծին առընչվող որոշ առաջարկություններ, ինչին համաձայն են նաև օրենքի նախագծի հեղինակները: Օրենքի նախագիծն առաջարկություններով հանդերձ արժանացել է կառավարության հավանությանը
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



