Գորիս-Կապան ճանապարհին բեռնատարն ընկել է ձորը. Իրանի քաղաքացի վարորդը տեղում մահացել է
SOCIETYՀոկտեմբերի 26-ին, ժամը 02.41-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Գորիս-Կապան հատվածի 10-րդ կմ-ում 1977թ. ծնված ԻԻՀ քաղաքացի Հապիբ Մուհամադու վարած «Իվեկո» մակնիշի 24 D5 25-10 պետհամարանիշով բեռնատարը (դատարկ) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը՝ մոտ 40 մ, ինչից վարորդը տեղում զոհվել է:
Հրշեջ - փրկարարները ձորից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



