Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Տուն-ինտերնատի բնակիչներն այցելել են «Մեծամոր» և «Զվարթնոց» արգելոց- թանգարաններ

SOCIETY

 Գերմանիայի Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Հայաստանի մասնաճյուղի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ), Թանգարանային կրթության կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի` թանգարանային կրթական ծրագրերի դրամաշնորհի շրջանակներում` ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինն իրականացրել է «Թանգարանային հիշողություներ» խորագրով կրթական ծրագիրը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից՝ հավելելով․ «Մեծահասակների մշակութային կրթությունը թանգարաններում անցկացնելու նպատակով կազմակերպվել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչների այցելություն  «Մեծամոր» պատմահնագիտական և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարաններ։  Տարեցների մեծ մասն առաջին անգամ է եղել այդ հուշարձանների տարածքներում։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում նրանք հնարավորություն են ունեցել ոչ միայն ծանոթանալու մշտական ցուցադրությանը, այլև իրենց ձեռքերում պահելու որոշ ցուցանմուշներ։ Արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը նրանց պատմել է Մեծամորի հնավայրի պեղումների մասին, ծանոթացրել հայ կին հնագետ, իր գործի նվիրյալ Էմմա Խանզադյանի կատարած հսկայածավալ աշխատանքին, նրա պեղումների արդյունքում գտնված առարկաներին։ Ա. Զաքյանն անդրադարձել է նաև  Մեծամորի, այսպես կոչված, աստղադիտարանին։ Նա պատմել է այդ տարածաշրջանում ապրած մարդկանց կենցաղի, սովորույթների, հավատալիքների մասին։  Տուն-ինտերնատի բնակիչներն անկեղծացել են, որ  տպավորված են հետաքրքիր էքսկուրսիայից։

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի միջոցառումների կազմակերպիչ  Իրինա Մարիտրոսյանի կարծիքով՝ նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են տարեցների օրն ավելի հետաքրքիր ու բովանդակային դարձնելուն«Մեր տուն-ինտերնատի բնակիչները թանգարաններ գնալու հնարավորություն հաճախ չեն ունենում, վերջին անգամ մեկ տարի առաջ էր, երբ այցելություն էինք կազմակերպել Մատենադարան։ Նրանց մեծ մասն առաջին անգամ է «Մեծամոր»-ում։ Այստեղ են մեր այն բնակիչները, որոնք նախկին մանկավարժներ են, շինարարներ, երաժիշտներ, մարդիկ, որոնց համար թանգարան այցելությունը շատ հետաքրքիր է»։

Այցելությունն ավարտվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ մասնաճյուղի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը ծանոթացրել է 7-րդ դարի տաճարի կառուցման ու ավերման պատմությանը, անդրադարձել ճարտարապետական առանձնահատկություններին։ Տարեցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նաև արգելոց-թանգարանի հավաքածուին՝ տաճարի ավերակների պեղումներից մինչև «Զվարթնոց»-ի վերակազմություն։ Տուն-ինտերնատի բնակիչները տաճարին վերաբերող տարբեր հարցեր են ուղղել Լարիսա Հարությունյանին, անգամ`ներկայացրել իրենց լսած ավանդազրույցները։

Տուն-ինտերնատի բնակիչ 76 -ամյա Ռազմիկ Աբրահամյանը ժամանակին դասավանդել է դպրոցում,  տարբեր բուհերում, սակայն ասում է, որ առաջին անգամ էր և՛ «Մեծամոր» պատմահնագիտական, և՛ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում․ «Շատ տպավորված եմ այս հետաքրքիր միջոցառումից, սա բացառիկ հնարավություն էր մեզ համար ոչ միայն առօրյան բովանդակային դարձնելու, այլև մեր մշակույթի մասին հետաքրքիր տեղեկություններով հարստանալու առումով»։ 

«Ես «Զարթնոց»-ում եղել եմ մեկ անգամ, շատ տարիներ առաջ, բայց այն ժամանակ էքսկուրսիա չկար։ Այս այցելությունը երբեք չեմ մոռանա, ոչ միայն այն պատճառով, որ մի քանի ժամվա ընթացքում ինչքան բան տեսա, այլև՝ շատ հետաքրքիր ներկայացնելու համար»,- տպավորությունները կիսել է 80-ամյա շինարար Վոլոդյա Մայիլյանը, ով հետո երկար խոսում էր Զվարթնոցի ճարտարապետության մասին։  Հայկական հուշարձաններին ծանոթանալու, դրանց վերաբերյալ հարուստ տեղեկություն ստանալու բացառիկ հնարավորությունը կարևորել է նաև 82- ամյա մանկավարժ Թամարա Կարապետյանը։

Տուն-ինտերնատի բնակիչներն իրենց տպավորությունների մասին խոսել են նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հետ։ Նրանք շնորհակալություն են հայտնել թանգարաններ այցելելու այդ հնարավորության համար և ցանկությունհայտնել լինելու նաև Տաթևի վանական համալիրում»։

 

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns