Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ-ում եկամտահարկը բավականին բարձր է. հարկահավաքությունը պետք է կարգավորվի՝ բարձր եկամուտները հարկային դաշտ բերելով. տնտեսագետ

SOCIETY

Մենք պետք է վերանայենք մեր քաղաքականությունը հարկային օրենսդրության մասով, բայց ոչ թե այն պատճառով, որ դա ԵԱՏՄ-ն է պահանջում, այլ այն մեր շահերից է բխում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հայկ Բալանյանը՝ անդրադառնալով Հայաստանում և ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում եկամտահարկի դրույքաչափերի տարբերություններին:

«Այն, որ մեր հարկային օրենսդրությունը, մեղմ ասած, թերություններ ունի, դա անկասկած է, բայց մեր հարկային օրենսդրությունը կառուցված է այլ սկզբունքներով, և հեշտ չէ միայն մի հարկաձևը փոխել: Ամբողջ սկզբունքի փոփոխության մասին պետք է մտածել: Առանձին վերցրած եկամտահարկի նվազեցումը ոչինչ չի տա»,- նշեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան. 2 տարի ԵԱՏՄ-ում» թեմայով քննարկմանը Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Մարինա Իվլիևան հայտարարել է, որ ի տարբերություն Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի, Հայաստանում եկամտահարկը բավականին բարձր է. «Ֆիզիկական անձանց եկամտահարկը հանդիսանում է ներքին օրենսդրության մաս, և ԵԱՏՄ անդամ երկրներն այժմ կիսակամ են գնում այս ոլորտում հարմոնիզացիային։ Նրանք չեն ցանկանում հրաժարվել շատ դեպքերում այն բարձր հարկերից, որոնք գործում էին մինչև ԵԱՏՄ-ն»,- ասել է նա։

Համեմատության համար նշենք, որ եթե Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում եկամտահարկերը տատանվում են 11-14 տոկոսի սահմանում, ապա Հայաստանում այն կրկնակի, եռակի բարձր է՝ կախված աշխատավարձի չափերից: ՀՀ-ում մինչև 120 հազար դրամը աշխատավարձի դեպքում եկամտահարկը կազմում է 24.4 տոկոս, 120 հազարից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 26 տոկոս, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 տոկոս:

Հայկ Բալանյանի խոսքով՝ Հայաստանում եկամտահարկի դրույքաչափերն իսկապես շատ բարձր են, բայց դրան հաջորդող քայլը պետք է լինի համատարած հայտարարագրումը: Գրեթե ամբողջ բնակչությունը պետք է հայտարարագրի իր եկամուտները և շահույթները, որը կբերի տնտեսության ստվերային մասի բացահայտման: Ըստ նրա՝ հենց սա է պատճառը, որ հասարակ քաղաքացիների եկամտահարկը բարձր է:

«Առաջին հերթին պետական ապարատում կա նման խնդիր: Պաշտոնյան գրանցված ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ, բայց 200 հազար դոլարանոց մեքենա է վարում կամ մեկ մլն դոլարանոց տուն ունի: Խնդիրը այստեղ է՝ ստվերային եկամուտները հարկելու հարցում: Իսկ սովորական աշխատողների եկամտահարկով բյուջե չես կարող լցնել, ինչքան էլ բարձր լինի դա»,- նկատեց նա:

Տնտեսագետը նշում է, որ ՀՀ-ում հարկահավաքությունը հիմնականում կատարվում է անուղղակի հարկերի միջոցով, այնինչ, դա պետք է լինի ուղղակի հարկերի միջոցով՝ եկամտահարկով և շահութահարկով:

«Սա նշանակում է, որ բոլոր ստվերային եկամուտները պետք է բերվեն հարկային դաշտ: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ պետք է հարկվի հարստությունը, բարձր եկամուտները, որոնք ոչ մի տեղ չեն երևում: Եկամտահարկը մեզ մոտ մնում է բարձր և այն տնտեսական մոդելը, որով մեր իշխանությունը չափում է, թե ինչպես պետք է հարկ հավաքի, ինչպես պետք է մեր բյուջեն կազմվի, դա է թերի»,- ասաց Հայկ Բալանյանը:

Նրա համոզմամբ՝ եկամտահարկի նվազեցումը, հարկահավաքության կարգավորումը միայն քաղաքական խնդիր է, որի լուծման համար իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California