Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Եթե ինչ-որ պահի Ադրբեջանը դադարի կատարել բանաձևի առաջարկները, ԵԽԽՎ-ն պետք է ավելի համարժեք պատասխան տա, քան դատապարտումներն են․ Արփինե Հովհաննիսյան

SOCIETY

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին ադրբեջանական իշխանությունները պետք է պարզապես  իրենց երկրի մասին ընդունված զեկույցներում նշված երաշխավորությունները, առաջարկությունները կամ հանձնարարականները կատարեն: Նա, Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով ԵԽԽՎ-ում աշնանային այս նստաշրջանում կատարվողը, պատմեց, որ հիմա պարզապես  պետք է սպասել  դրանք չկատարվելու դեպքում միայն կարող ենք հասկանալ, թե ինչպիսի հետևանքների առջև կարող է կանգնել Ադրբեջանը:

«Իրականում այս ամբողջ քննարկումների համատեքստում, թե՛ իմ, թե՛ մեր պատվիրակության, թե՛ առհասարակ շատ այլ պատվիրակությունների դիրքորոշումը հենց այն է, որ այդ երկրի գործելաոճին անադեկվատ են այն ձևակերպումները, որոնք պարունակում են զեկույցները: Եվ երբ նրանք ինչ-որ պահի դադարեցնեն պարտականությունները կատարելը կամ սկզբունքորեն շարունակեն իրենց քաղաքականությունը և չիրականացնեն իրենց պարտավորությունները, ԵԽԽՎ-ն պետք է ավելի համարժեք պատասխան տա, քան դատապարտումներն են կամ կոչերն են կամ նմանատիպ ձևակերպումները»,- ասաց նա:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում այսօր ընդունված երկու զեկույցներից առաջինը «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»-ն էր, որը պատրաստել էին ԵԽԽՎ Ադրբեջանի գծով մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննախնի ու Սեսար Ֆլորին Պրեդան՝ Ադրբեջան կատարած այցելության արդյունքների հիման վրա:

Իսկ երկրորդ զեկույցի հեղինակն է բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսը։  Զեկույցը կրում է «Ադրբեջանի նախագահությունը Եվրախորհրդում. որո՞նք են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հետագա գործողությունները» անունը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում ներկայացվեց պրակտիկան, թե  ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևերում եղած հանձնառությունները չկատարելու դեպքում  ինչ կարող է լինել: Նա հիշատակեց, որ վեհաժողովում եղել են պահեր, երբ օրինակ` երկրին զրկել են ձայնի իրավունքից, կասեցրել են նրա մասնակցությունը՝ տարբեր պատճառներով:

«Այդ դեպքում պետք  է քննարկվի, թե ինչ չի արվել երկրի իշխանությունների կողմից,- ասաց նա՝մասնավորեցնելով, որ օրինակ, Ադրբեջանը չի կատարում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու ցանկությունը,-, երեք տարի է՝ ազատ չի արձակվում, հիմա կրկին այդ զեկույցներում ասվում է՝ անհապաղ պետք է նրան ազատ արձակել, պետք է սպասենք, թե արդյոք իրականում ազատ են արձակելու, թե շարունակելու են կրկին երեսպաշտությամբ զբաղվելու: Դրանից հետո կգա ժամանակը հետևանքների»:

Նա նշեց, որ այս պահին ԵԽԽՎ-ում չի քննարկվում Ադրբեջանին մասնակցությունից զրկելու թեման: Նկատեց, որ դա հնարավոր է քննարկվի, եթե Ադբեջանը չկատարի զեկույցներում եղած առաջարկությունները, երաշխավորություններն ու հանձնարարականները:

«Այսօր ընդունված բանաձևերում շատ կոշտ գնահատականներ կան: Ադրբեջանցիների վրա դրված էին պարտավորվածություններ, եթե չկատարվեն, կսկսվեն այլ քննարկումներ»,- ասաց նա:

Անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակության ղեկավարի հայտարարություններին, թե իրենք գիտեն, թե ովքեր են կանգնած այդ զեկույցների հետևում` հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասաց․ «Դա ընդամենը շանտաժ է: Դա ընդամենը իրականությունը խեղաթյուրելու եղանակ է․ ինչ-որ պատվիրակների վրա հարձակվել և ասել, որ  մենք գիտենք, թե ձեր հետևում ովքեր են: Իրականում ամբողջ ԵԽԽՎ-ն գիտի, թե նրանք ում հետևում են կանգնած և թե ինչպիսի խայտառակ կոռուպցիոն սկանդալների մեջ են ներքաշված: Անաչառ պատվիրակներին շանտաժի ենթարկելով՝ նրանք ոչինչ չի ստացվի»,- ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը Ադրբեջանի դեմ ԵԽԽՎ-ում եղած զեկույցներն ու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը չկապեց միմյանց հետ: Նա նկատեց․ «Պեդրո Ագրամունտի և ԵԽԽՎ նոր նախագահի ընտրության հոսանքների մեջ նկատելի էր նաև Ադրբեջանի լոբբի ազդեցությունը, բայց ուղղակի կապ այդ զեկույցների և նախագահի ընտրության գործընթացի մեջ ես չեմ տեսնում»:

Խոսելով նոր ընտրված ԵԽԽՎ նախագահի մասին, ում սատարում էր նաև հայաստանյան պատվիրակությունը՝ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կցանկանար, որ նրան և նրա գործունեությունը մենք  չդիտակեինք մեր «նեղ հայկական պրիզմայով»:

«Ես դա չափազանց շատ եմ կարևորում: Նախ և առաջ, որովհետև նա զբաղեցնելու է ընդամենը երեք ամիս, բայց երեք ամսվա  ընթացքում նա կհասցնի մթնոլորտ փոխել,- ասաց նա՝ նշելով, որ իր համար շատ ավելի կարևոր է, որ ԵԽԽՎ նոր նախագահը աչքի է ընկել իր սկզբունքային, անաչառ դիրքորոշումներով,- մենք նրան սատարել ենք ոչ թե նրա համար, թե ինչպիսին են եղել նրա հայացքներն Ադրբեջանին վերաբերող այս կամ այն հարցի վերաբերյալ: Բացարձակապես նման խնդիր դրված չի եղել: Եղել է դիրքորոշում, որ առհասարակ Խորհրդարանական վեհաժողովում այս կամ այն հարցի հետ կապված ինքն ինչ դիրքորոշում է ունեցել, իսկ նա միշտ դրսևորել է սկզբունքային դիրքորոշում: Մենք ունենք ԵԽԽՎ նախագահ, որն իրականում որևէ մեկի շահերի պաշտպանը չէ, ինչպես  ինքն էր ասում՝ ինքը իրականում հավատ ունի մարդու իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների նկատմամբ»:

Արփինե Հովհաննիսյանը չափազանցված ակնկալիքներ չունի, որ ԵԽԽՎ-ն այս նստաշրջանից հետո իր երեսը կպարզեցնի: «Փաստերն ավելի խոսուն են: Իհարկե, Ագրամունտը հրաժարական տվեց, ԵԽԽՎ նոր նախագահի նշանակումը իրականում ցույց  տվեց, որ խորհրդարանական վերաժողովը, պատվիրակները սկսել են հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում վեհաժողովում: Բայց  ես չափազանցված ակնկալիքներ չունեմ , աշխատանքը շարունակվում է և մենք աշխատում ենք: Եվ ինչպես ժամանակին արդեն ասել եմ՝ միայն մենք չէ, որ շարունակում ենք աշխատել, այդ թվում՝ և ադրբեջանական պատվիրակությունն է աշխատում,- ասաց նա՝ հավելելով, որ շատ կարևոր է, որ այս պահին ԵԽԽՎ-ում ձևավորված մթնոլորտը շարունակվի և դառնա վեհաժողովի սովորական մթնոլորտ, -որովհետև սա արտաքին ազդակների ներքո ձևավորված մթնոլորտ է, որի արդյունքում սկսվել է մաքրման գործընթաց, բայց այդ գործընթացը սկիզբը կամ սկզբից մեկ կամ երկու քայլ առաջ է, բայց մենք պետք է հասնենք ավարտին, որովհետև ես համոզվում եմ, որ վեհաժողովում շարունակում են լինել պատվիրակներ, որոնք ամենևին էլ իրենց կեցվածքով մարդու իրավունքների, ժողովրդավարության արժեքները կրող չեն»:

 

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns