Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Փոխգործակցություն-2017». խաղարկվեց ՀԱՊԿ անդամ երկրի տարածք ներխուժել փորձող զինված խմբավորումը ոչնչացնելու սցենար

SOCIETY

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների շրջանակներում «Ալագյազ» զորավարժարանում խաղարկվեց ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածք ներխուժել փորձող  ահաբեկչական խմբավորմանը վնասազերծելու սցենարը: Զորավարժություններին մասնակցում էին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախումբը:

Համաձայն զորավարժության սցենարի անօրինական զինված խմբավորման շուրջ 2000 գրոհայիններ փորձում էին ներխուժել ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածք, ինչին անմիջապես արձագանքում են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, որոնք 30 կիլոմետր հեռավորության վրա նկատել էին պայմանական հակառակորդի տեղաշարժը: Հրամանատարության որոշմամբ առաջին հարվածը պայմանական հակառակորդին հասցրին ՄԻԳ-29  կործանիչները: Նույն ժամանակահատվածում հատուկ նշանակության ջոկատները չեզոք գոտում ոչնչացրեցին պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի շարասյունը: Այնուհետև գործի դրվեցին «Հաուբից» հրետանային համակարգը, ինչպես նաև «Գրադ» ռեակտիվ հրետանային համակարգը: Կրակը կոորդինացնում էին անօդաչու թռչող սարքերը: Տակտիկական խմբերը թաքստոցներից արձակած կրակով կանգնեցրեցին պայմանական հակառակորդի թեթև տեխնիկայի տեղաշարժը: Անօրինական զինված խմբավորման տեխնիկայի ոչնչացումն իրականացրեցին ՀՀ Զինված ուժերի ռազմական ավիացիայի  գրոհային ստորաբաժանումները: Մոտոհրաձգային և տանկային ուժերի հետագա հարձակումն օդից վերահսկում էին ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի և Հայաստանում ռուսական ռազմաբազայի ուղղաթիռները:

Մասշտաբային ռազմական օպերացիան եզրափակեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը, որոնք ՄԻ-8 ուղղաթիռով դեսանտ իջան և ոչնչացրեցին պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը:

Զորավարժության ավարտից հետո ՌԴ զինված ուժերի Հարավային օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի միջոցառումները շարունակվում են, որոնք կրում են «Մարտական եղբայրություն-2017» խորագիրը: «Հայաստանում անցկացվում է այդ միջոցառումների մի մասը, որը կրում է «Փոխգործակցություն-2017» խորագիրը: Անցած երկու օրերի ընթացքում մենք անցկացրել ենք պլանավորման փուլը, որի ընթացքում հստակեցվել են առաջադրանքները, իսկ այսօր արդեն անցանք պրակտիկ գործողության: Զորավարժություններին մասնակցում են տարբեր ազգերի զինված ուժերի զորքեր, սակայն դուք տեսնում եք նրանց փոխգործակցության բարձր մակարդակը և  գործողությունների ներդաշնակությունը:  Շատ լավ հասկանում ենք, որ մասնակից բոլոր երկրների զինված ուժերը իրենց երկրներում շատ լավ կատարում են իրենց պարտականությունները, իսկ միմյանց միջև փոխգործակցության մակարդակը մենք բարձրացնում ենք այսպիսի միջոցառումներ կազմակերպելու ճանապարհով: Զորավարժությունները Հայաստանում ևս երկու օր կշարունակվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եզրափակեց  Դվորնիկովը:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց,որ զորավարժությունների պլանի համաձայն` անցած երկու օրերի ընթացքում իրականացվել են հրամանատարաշտաբային զորախաղեր, որից հետո զորքերի հետ անցկացվել են գործողությունների ներդաշնակեցման պարապմունքներ, որպեսզի վերջում ստանան իրենց համար ցանկալի արդյունք: «Դրանից հետո բուն զորավարժություններին ներգրավվեցին բոլոր այն ուժերն ու միջոցները, որոնք ըստ գործող պայմանագրերի ընդգրկված պետք է լինեն տարբեր սպառնալիքների ժամանակահատվածում անհրաժեշտ  գործողություններ իրականացնելու համար»,- մանրամասնեց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ զորավարժություններին մասնակցություն ունեցավ նաև հայ-ռուսական միացյալ զորախումբը, քանի որ դրանք անցկացվում են Հայաստանի տարածքում: Նրա խոսքով` զորավարժությունների մասնակիցների առջև դրված էին հստակ խնդիրներ, որոնք հրամանատարությունը հաջողությամբ պլանավորեց, իսկ զորքը` արդյունավետ գործողությունների արդյունքում իրականացրեց առաջադրված խնդիրները: Տիրան Խաչատրյանն, ընդհանուր առմամբ բարձր գնահատեց զորավարժությունների ընթացը` ընդգծելով, որ վերջնական գնահատականը կլինի դրանց ավարտից հետո:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League