Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ–ն բավականին լավ հարաբերություններ ունի թե՛ Բաղդադի, թե՛ Քրդստանի տարածաշրջանի հետ, և մեր միջնորդական ջանքերը կամրապնդեն մեր դիրքերը. Վ. Ոսկանյան

SOCIETY

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Քրդստանում նախընտրական շրջանը բավականին պասիվ ու տարօրինակ է: Ոսկանյանը գտնում է, որ այս պահին կողմերը պատրաստ չեն բանակցել: Իրանագետի գնահատմամբ, եթե Հայաստանը ստանձնի միջնորդի դերն, ապա հայկական կողմը դիրքը կամրապնդի:

- Պարո՛ն Ոսկանյան, իրաքյան Քրդստանում նոյեմբերի 1-ին միաժամանակ տեղի կունենան և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ։ Ի՞նչ պատկեր է հիմա Քրդստանում, ովքե՞ր են լինելու հիմնական մրցակից ուժերը, չէ՞ որ մի քանի օրից կհաստատվեն նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուների անունները:

-  Քրդստանում գործընթացներն ընթանում են ինչ-որ առումով տարօրինակ, որովհետև առայժմ նախագահի թեկնածուների  մասով մեծ ակտիվություն չի նկատվում: Մինչև հիմա հայտնի է, որ թեկնածություն է առաջադրել ընդդիմադիր «Գոռռան» շարժումը: Մյուս կուսակցությունները, հատկապես Քրդստանի ժողովրդավարական կուսակցությունը, որը ներկայացնում է ինքնավար տարածաշրջանի նախագահ Մասուդ Բարզանին, դեռևս հանդես չի եկել նախագահի թեկնածու առաջադրվելու նախաձեռնությամբ, նույն կերպ է վարվել նաև Իրաքյան Քրդստանի 3-րդ քաղաքական ուժը՝ «Քրդստանի հայրենասիրական միություն»: Հաշվի առնելով, որ Քրդստանում շուտով ընտրություններ են, նման պասիվությունը տարակուսանքի տեղիք է տալիս: Տարածաշրջանում որոշակի զարգացումներ են գրանցվել քաղաքական նոր ուժեր ձևավորելով՝ մի քանի կուսակցություններ են գրանցվել, բայց ընդհանուր նախընտրական շրջանն աչքի չի ընկնում լուրջ ակտիվությամբ:

- Անկախացման հանրաքվեից հետո նման պասիվության պատճառը ո՞րն է:

-Պասիվությունը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով՝ անկախության հանրաքվեից հետո, կարծես թե, որոշակի ակտիվության սպառման գործընթաց է գնացել: Ինչպես նաև ներքրդական անհամաձայնություններ կան: Ակնհայտ է, որ պարոն Բարզանին անձամբ հայտարարել է, որ չի առաջադրվելու  նախագահի պաշտոնում, իր բարեկամները՝ նույնպես: Ներքին պայքար կա հենց բարզանիական ուժերի ներսում, մյուս կողմից էլ «Քրդաստանի հայրենասիրական միություն» կողմնակիցներ մինչև պայքար կա: Եթե մեկ բառով փորձենք գնահատել ներկայիս վիճակը, կլինի տարօրինակ բառը:

- Իրաքը դիմել է Թուրքիային ու Իրանին՝ Իրաքյան Քրդստանի հետ սահմանին անցակետերը փակելու խնդրանքով։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան շուտով կսկսի առաջին պատժամիջոցները կիրառել Իրաքյան Քրդստանի դեմ՝ փակելով երկրի հետ օդային և ցամաքային սահմանները: Այս հայտարարությունները կյանքի կկոչվե՞ն:

- Իրավիճակը բավականին բարդ է: Քրդստանի անկախության հանրաքվեից հետո Մերձավոր Ալրևելքում քրդական խնդրի  շուրջ ձևավորվել է նոր դաշինք՝Թուրքիա-Իրան-Իրաքի կենտրոնական իշխանություն. այս համատեքստում դաշինքի կողմերը գործում են փոխհամաձայնեցված: Դեռևս անցակետերը փակված չեն, բայց Քրդստանի օդային տարածքը՝ Բաղդադի կենտրոնական իշխանության ջանքերով, քաղաքացիական ինքնաթիռների համար փակ է: Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշումներին, ապա պետք է նկատի ունենանք, որ այստեղ, բացի  պետական շահերից կա նաև անձնական շահ, քանի որ Էրդողանն անձնական շահագրգռվածություն ունի Քրդստանի հետ առևտրի ոլորտից: Դատելով ԶԼՄ-ների որոշ հրապարակումներից՝ Քրդստանին վաճառվող նավթից Էրդողանն անձնական շահ ունի, այսինքն՝ Թուրքիայում անձնական ու պետական շահի բախում կա: 

Իրանում հարցը միանշանակ է՝ դեմ են Քրդստանի անկախության ցանկացած քայլի, քանի որ համարում է, որ ի վերջո, դա հանգեցնելու է նրան, որ իսրայելական շահերը պաշտպանող, հակաիրանական կազմավորում է դառնալու: Այժմ տնտեսական հարթության մեջ երևում են այդ պատժամիջոցների բացասական հետևանքները: Իրաքի կենտրոնական իշխանությունը, կարծես թե, այս  պահի դրությամբ չի գնում որևէ զիջման, բայց զիջման չի գնում  նաև քրդական կողմը: Սակայն դեռևս հարցը զինված բախման չի հասել, կողմերը դեռևս օգտագործում են խաղաղ կարգավորման լծակները, այդ թվում նաև ուժի կիրառման սպառնալիքը:

- Եթե խոսենք կոնկրետ պատժամիջոցների մասին, Իրանն ու Թուրքիան ի՞նչ պատժամիջոցներ կարող են կիրառել:

- Եթե Քրդստանի ցամաքային անցակետերը դեպի Իրան, Թուրքիա փակվեն, ապա լրջագույն ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսական իրավիճակի վրա՝ հանգեցնելով զգալի բողոքի նաև հենց Քրդստանի ներսում, քանի որ տնտեսական իրավիճակի բարդացումը կանդրադառնա անմիջականորեն այդ տարածքում ապրող մարդկանց վրա: Բանկային համակարգի շրջանակում կիրառվող պատժամիջոցներն արդեն իսկ որոշակիորեն ազդել են իրավիճակի վրա: Կան նաև այլ մի շարք լծակներ, որոնք պաշտոնական Բաղդադը կարող է կիրառել Իրանի ու Թուրքիայի միջամտությամբ:

- Բայց կյանքի կկոչվի՞, թե  կմնա վախեցնելու հռետորաբանության շրջանակում:

- Կարծում եմ՝ կողմերն այժմ սպասում են հենց իրաքյան Քրդստանի ներսում ընթացող ընտրական գործընթացների հետագա զարգացումներին: Բան այն է, որ ցանկացած ընտրական գործընթաց իր հետ բերում է տարբեր քաղաքական ուժերի միջև բևեռացման: Առայժմ կողմերը սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն Քրդստանի ներսում՝ ընտրությունների համատեքստում, որից հետո միայն հետագա քայլերը պարզ կլինեն:

- Հաշվի առնելով Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններն, այն, որ Թուրքիայում էլ քրդերը շատ են, հնարավո՞ր է՝ Թուրքիան իր տարածքի քրդերի դեմ լուրջ ռազմական գործողություններ ծավալի: Եթե այո, ապա դա ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-ի վրա, հաշվի առնելով, որ մեզ սահմանակից է։

- Այժմ էլ թուրքական կողմը պարբերաբար, իրենց խոսքով ասած, պատժիչ գործողություններ է իրականացնում Թուրքիայի ներսի քրդական շարժման նկատմամբ: Թուրքիան նաև ներխուժում է Իրաքի հյուսիս, որտեղ գտնվում են Քրդստանի բանվորական կուսակցության ջոկատները: Բայց իրաքյան Քրդստան լայնածավալ ռազմական ներխուժում այս պահին, կարծում եմ, որ սպասել  պետք չէ, քանի որ Թուրքիան դեռևս չի գնա այդ քայլին, քանի որ կան բազմաթիվ արտաքին խոչընդոտներ: Չեմ կարծում, որ Իրանը կցանկանա, որ իրաքյան Քրդստանում Թուրքիայի ռազմական ներկայությունն ավելանա, տարածաշրջանային ու արտատարաշածրջանային ուժերն այդքան էլ շահագրգռված չեն, որ այս տարածքում Թուրքիայի ռազմական ներկայությունն ավելանա: Քրդստանը դեռևս անկախություն չի հռչակել, քուրդ քաղաքական գործիչներն էլ հայտարարում են, որ առայժմ անկախություն չեն ցանկանում հռչակել, և այդ անկախությունը կհռչակվի միայն Բաղդադի հետ խաղաղ  ճանապարհով համաձայնության գալուց հետո: Ռազմական խոշոր ինտերվենցիա տարածարջանային երկրների կողմից, այս պահին այդքան էլ հավանական չի թվում:

-Ստացվում է, որ Քրդստանի դե ֆակտո անկախացում առաջիկա տարիներին չի լինի:

- Ակնհայտ է՝ առաջիկայում չի լինի: Մեկ-երկու տարի ժամանակի մասին անձամբ խոսում են քրդական գործիչները, բայց ես կարծում եմ, որ դա ավելի երկար գործընթաց է, իհարկե, եթե հաջողությամբ պսակվի:

- Ֆրանսիան առաջարկել է միջնորդ լինել Բաղդադի ու Էրբիլի միջև, իսկ հայ քաղաքագետներից ոմանք առաջարկում են, որ Հայաստանը ստանձնի այդ դերը: Սա իրատեսակա՞ն է, ի՞նչ կտա ՀՀ-ին:

- Հայաստանը բավականին լավ հարաբերություններ ունի Բաղդադի կենտրոնական իշխանության հետ, դրական ընկալում ունի նաև Քրդստանի տարածաշրջանում: Այս իմաստով՝ հայկական միջնորդական ջանքերը կամ ջանքեր ներդնելու առաջարկը, կարծում եմ, որ մեզ որևէ վնաս չի տա, հակառակը՝ կարող է ամրապնդել մեր դիրքերը: Բայց մի կարևոր հանգամանք կա՝ քրդական կողմը դեռևս չի պատրաստվում հրաժարվել հանրաքվեի արդյունքներից, իսկ Բաղդադը մինչև բանակցություններ սկսելը, պահանջում է հրաժարվել: Այլ խոսքով՝ Բաղդադն ու Էրբիլն, ամեն մեկն իր պատճառաբանությամբ, չեն պատրաստվում քննարկել Քրդստանի անկախության հարցը, ինչը գործընթացը տանում է փակուղի:

- Բայց արժե՞, որ ՀՀ-ն միջամտի, հաշվի առնելով, որ հակառակ կողմում է Թուրքիան, ինչպես նաև ՀՀ բարեկամ Իրանը:

- Մի կարևոր հանգամանք կա, այն է, որ ունենք 2 հարթություն՝ իրական գործողությունների հարթություն և քարոզչական հարթություն: Ակնհայտ է, որ  քարոզչական հարթությունում առնվազն մեզ համար դիրքերի լրացուցիչ ամրապնդում կնշանակի: Գործնական հարթությունում արդյունքներ ակնկալելը մի փոքր միամտություն կլինի, բայց  չի կարելի ոչինչ բացառել:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns