Գիտնականները կանխատեսել են Երկրի վերացման ժամկետը
SOCIETYԱՄՆ-ի Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկային կենտրոնի գիտնականները եզակի տիեզերական երեւույթի ականատես են եղել՝ դրա հիման վրա Երկրի վերացման ժամկետի մասին ենթադրություններ անելով:
Էնդրյու Վանդերբուրգի խոսքով, բացահայտումն արվել է WD 1145+017 աստղին հետեւելու ընթացքում:
Այս տարվա օգոստոսին գիտնականներին հաջողվել է համակարգերից մեկում միաժամանակ ճերմակ գաճաճ, այլ մոլորակի մնացորդ եւ տիեզերական աղբ արձանագրել: Այս երեք օբյեկտների միջեւ կապը բացատրվում է նրանով, որ երբ այս երեք աստղերը վերածվել կարմիր հսկայի, այն կապակայունացնի իր շուրջը գտնվող մոլորակների ուղեծրերը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Sci-News-ին:
Գիտնականները կարծում են, որ այդպիսի ճակատագիր է սպասում նաեւ մեր մոլորակին: Կանխատեսումների համաձայն, 5-7 մլրդ տարի անց Արեգակը կկլանի Երկիր մոլորակը: Նաեւ հավանական է, որ Երկիրը չի կլանվի, սակայն «շիկացած մոլորակի վրա ապրելն անհնար կլինի»:



