Ըստ ԱՎԾ–ի՝ միջին ամսական աշխատավարձը բարձրացել է
POLITICSPast.am-ը տեղեկացնում է. Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2017 թ. միջին ամսական աշխատավարձի բարձրացում է գրանցվել: Այսպես՝ ԱՎԾ տվյալների համաձայն՝ տարեսկզբից միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմում էր 190005 ՀՀ դրամ: Իսկ հունվար–փետրվար ամիսներին միջին ամսական աշխատավարձը 180354–182899 ՀՀ դրամի սահմանում է եղել:
Ի տարբերություն նշված ամիսների՝ հունիսին այն կազմել է 192631 ՀՀ դրամ: Հուլիսին միջին ամսական աշխատավարձն ավելի է բարձրացել՝ կազմելով 202234 ՀՀ դրամ: Օգոստոսին հուլիսի համեմատ նվազում է եղել, և այդ ցուցանիշը կազմել է 191891 ՀՀ դրամ:
Ի դեպ՝ ըստ ԱՎԾ տվյալների՝ 2016 թ. միջին ամսական աշխատավարձը կազմել է 174445 ՀՀ դրամ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



